Եվրամիությունը փակում է իր պարտքերը հանցագործների վաճառքով
«Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ի սկզբանե ներդրված է եղել շատ ավելի մասշտաբային համատեքստում, քան Հայաստան-Ադրբեջան երկկողմանի հարաբերություններն են»,-գրում է «Голос Армении»-ն:
Թերթը հիշեցնում է, որ դեռ 2010թ-ին Հունգարիան Ռումինիայի, Վրաստանի և Ադրբեջանի հետ համատեղ էներգետիկ համագործակցության պայմանագիր է ստորագրել, որի հիմքում է AGRI նախագիծը: Համաձայն այս նախագծի` ադրբեջանական գազը պետք է դեպի Եվրոպա ուղղորդվի Վրաստանով, ապա ծովի միջոցով մտնի Ռումինիա և Հունգարիա:
Բացի այդ` «ГА»-ն նշում է, որ Եվրոպական միությունն այսօր պետական պարտքի սուր ճգնաժամ է ապրում, ինչը հատկապես վառ արտահայտվում է Արևելյան Եվրոպայի երկրներում, ուստի ԵՄ-ի կողմից «անատամ» և պասիվ արձագանքը մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ազատ արձակման վերաբերյալ ունի հստակ ֆինանսա-էներգետիկ կարիքներով հիմնավորված պատճառներ: