Լավրովն ու Քլինթոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը
Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վլադիվոստոկում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիմանը քննարկել են նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարարած հաղորդագրությունում:
Ի թիվս տարածաշրջանային և միջզգային այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասի չլուծված հակամարտություններին:
«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը «5+2» ձևաչափով Մերձդնեստրի հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ, ինչպես նաև մտադրություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լիազորություններով չլքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու ջանքերը», - ասված է Լավրովի և Քլինթոնի համատեղ հայտարարությունում: