Նոր Նորքում մտադիր են կանգնեցնել Դավիթ Պետրոսյանի արձանը
Առաջիկա երեքշաբթի նախատեսված է Երևանի ավագանու նիստ: Ինչպես տեղակացանք քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, օրակարգում ընդգրկված է նաև Նոր Նորք վարչական շրջանում նախկին թաղապետ Դավիթ Պետրոսյանի արձանի տեղադրումը:
Հիշեցնենք, որ Դավիթ Պետրոսյանը, ով ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանի որդին է, հանկարծամահ էր եղել երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 14-ին 43 տարեկան հասակում: Նա Նոր Նորքը ղեկավարել է ավելի քան յոթ տարի:
Ըստ ավագանու որոշման նախագծի, Դ. Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը (կիսանդրին) կտեղադրվի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի (Գայի պող.-17) հարակից տարածքում: