Ռամիլ Սաֆարովի հարցն ընդգրկվել է Եվրախորհրդարանի առաջիկա նիստի օրակարգում
Սեպտեմբերի 10-13-ին Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի եռօրյա նիստի շրջանակներում քննարկվելու է նաև ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ադրբեջանական իշխանությունների կողմից ներման ու ազատ արձակման հարցը: Եվրախորհրդարանի պաշտոնական կայքէջում զետեղված նիստի օրակարգի համաձայն, Սաֆարովի հարցը քննարկվելու է սեպտեմբերի 13-ին:
Ռամիլ Սաֆարովի գործի առնչությամբ քննարկումն ընդգրկվել է խորհրդարանի՝ հիմնարար ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմատիկ քննարկմանն առաջադրված հարց: Խնդրի առնչությամբ նախատեսված է նաև բանաձևի ընդունում:
Հիշեցնենք, ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարություն է տարածել ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու ու ազատ արձակելու կապակցությամբ:
«Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ կոնվենցիան չպետք է ոտնահարվի քաղաքական նպատակների համար: Ես անհանգստացած եմ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից քաղաքական դրդապատճառներով հիմնավորված ներում շնորհելու որոշմամբ: Միաժամանակ կոչ եմ անում Հայաստանին ու Ադրբեջանին զերծ մնալ իրավիճակը սրացնող ցանկացած քայլերից ու հայտարարություններից», - ասված էր հայտարարությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին