Թբիլիսիի տնային ու թափառող կենդանիները այսուհետ պաշտպանված են օրենքով
Թբիլիսիի իշխանությունները տնային կենդանիների խնամքի նոր օրենք են մշակել, որն ուժի մեջ է մտել նախօրեին:
«Новости-Грузия»-ի հաղորդմամբ, համաձայ ն եթե քաղաքացին այլևս չի կարող հոգ տանել իր կենդանու համար, նա պարտավոր է դիմել թափառող կենդանիների խնամքի կենտրոն կամ քաղաքապետարանի համապատասխան վարչություն:
Ըստ նոր օրենքի, տնային կենդանին պետք է ապահովված լինի ամեն ինչով` սնունդով, ֆիզիկական ակտիվության անհրաժեշտ պայմաններ և քնի համար նախատեսված, տաքացվող վայրով: Շները դրսում պետք է գտնվեն միայն տիրոջ հետ` անպայման կապով: Նույնը վերաբերում է նաև նրանց քաղաքային տրանսպորտով տեղափոխելու դեպքերին:
Նոր օրենքը պարտադրում է տնային կենդանիներին տարին առնվազն մեկ անգամ հետազոտության ենթարկել անասնաբույժի մոտ :
Անասնաբուժական կլինիկա տերը պետք է դիմի նաև այն դեպքում , երբ կենդանին սատկի` Թբիլիսիում կենդանիներին հուղարկավորել կարելի է միայն հատուկ հատկացված տարածքում:
Ի դեպ, բոլոր կենդանիները կունենան իրենց տիրոջ անձնական տվյալներով միկրոչիպեր: Իսկ ինչ վերաբերում է թափառող շներին, ապա քաղաքապետարանը պարտադրելու է ոչ թե սպանել վերջիններիս, այլ ստերիլիզացնել: