Իրանական կայք. Ադրբեջանն իր երիտասարդներին կեղծ և խեղաթյուրված պատմություն է ներկայացնում
Ադրբեջանը գողանում է Իրանի պատմական հայտնի դեմքերին՝ նրանց ներկայացնելով որպես ադրբեջանական:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը մի երկարաժամկետ ծրագիր է մշակել, համաձայն որի՝ փորձում է իր համար նոր պատմություն հորինել և երեխաների միտքը լցնել կեղծված և խեղաթյուրված տեղեկատվությամբ:
«Ադրբեջանի հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի դասագրքում իրանցի հայրենասեր և Իրանին նվիրված հոգևորական Շեյխ Մոհամմադ Խիաբանիին ներկայացվում է որպես ադրբեջանական ժողովրդի զավակ, ով 1920թ-ին Թավրզում իբր պայքարել է Իրանի բռությունների դեմ: Ահա այսպես Ադրբեջանը, գողանալով Իրանի պատմական հայտնի անձանց, դրանք փորձում է ներկայացնել որպես ադրբեջանական»,-նշում է իրանական կայքի մեկնաբանը:
Հավելենք, որ վերջրես ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջևիի արձանը Հռոմին նվիրելու փաստին, նշել էր. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբին էլ «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին:
Իսկ ավելի վաղ, իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ ադրբեջանցի պատմաբան Սիրիուս Հաշեմովն, այդ առնչությամբ՝ նշել էր, որ Ադրբեջանը 1918 թվին ստեղծվել է իրանական Արան և Շիրվան տարածքներում, և այն ժամանակ, երբ Նիզամի Գյանջևին գրում էր իր «Խամսե»-ն , վերոնշյալ տարածքներն իրանական են եղել, հետևաբար 800 տարի առաջ այդ այդ շրջաններում ստեղծագործած Գյանջավին չի կարող ադրբեջանական համարվել:
Նախորդող տեղեկատվություն՝
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
ՀՀ-ում Իրանի դեսպան. Մինչև 1918թ. Ադրբեջան անունով պետություն չի եղել, այն կազմավորվել է պատմական Արանի տարածքում
Իրանական կայք. Ադրբեջանի ղեկավարությունը հերթական անգամ կեղծում է պատմությունը
Իրանցի փորձագետ. Ադրբեջանը ստեղծման օրվանից կեղծել է պատմությունը, իրականացրել` հակաիրանական քարոզչություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան