Կ. Աճեմյան. Սաֆարովի հետ կապված խնդիրը պետք է միջազգային հանրության օրակարգային հարց դարձնել
«ԱԺ-ն քաղաքական կառույց է և պարտավոր էր առաջիններից մեկը արձագանքել Սաֆարովի արտահանձման փաստին: Պետք է մի կողմ դնել զգացմունքային ելույթներն ու դեկլարատիվ հայտարարություններն ու տարբեր ուղղություններով համակարգված ու հետևողական աշխատանքներ իրականացնել»,- Panorama.am-ի հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կար Ռամիլ Սաֆարովի արտահանձման հետ կապված ԱԺ տարածած հայտարարությունից և արդյո՞ք ԱԺ-ն պատրաստվում է միայն նման հայտարարութուններով սահմանափակվել, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նրա խոսքերով, միջադեպի հետ կապված հանրապետության նախագահը հստակ ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը և դրա հիման վրա պետք է քաղաքական տարբեր հարթակներում հստակ աշխատանք իրականացնել:
Հարցին, թե երբ խոսում ենք միջազգային հարթակներում իրականացվող աշխատանքների մասին, արդյո՞ք կարող ենք ակնկալել, որ այդ հարթակներում ՀՀ-ին իր քաղաքական աջակցությունը կցուցաբերի նաև ԵԺԿ-ն, որի անդամ է իշխող ՀՀԿ-ն, Կ. Աճեմյանը նշեց. «Առաջիկայում հանդիպումեր են նախատեսված ԵԺԿ-ի մեր գործընկերների հետ, որի ընթացքում կարծում եմ կքննարվի նաև այս խնդիրը: Մեզ միայն դատապարտող հայտարարությունները չեն բավարարվում, դրանք պետք է կոնկրետ կարգավիճակով լինեն: Մեր առաջնային նպատակն է, որ միջազգային հանրությունն այս խնդիրը դարձնի օրակարգային խնդիր, որից բոլորը լուրջ հետևություններ կանեն»:
Հարցին, թե ինչ տվեցին ԱԺ-ում այդքան հնչած ելույթները, որոնց ճնշող մեծամասնությունը կամ զգացմունքային էին կամ հնարավորություն՝ ևս մեկ անգամ միմյանց վրա ցեխ շպրտելու համար, տիկին Աճեմյանն ասաց. «ԱԺ-ն ունի շատ լուրջ լծակներ, որի միջոցով հնարավոր է կոնկրետ ու հետևողական աշխատանքներ տանել»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ միջազգային կառույցներում Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներն ու բանաձևերը կտրուկ սուր քննադատություն կպարունակեն, իսկ տարբեր կառույցների ու կազմակերպություններից ստացվող աջացությունն էականորեն կսահմանափակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա