Ձանետին կնշանակվի «Ինտերի» փոխնախագահ
Միլանի «Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին մարզական կարիերայի ավարտից հետո կշարունակի մնալ թիմում: Նա կնշանակվի ակումբի փոխնախագահի պաշտոնում: «Ինտերը» վաղուց դարձել է արգենտինացի պաշտպանի հարազատ տունը, որտեղից նա հեռանալ չի ցանկանում: Դեռևս ամռանը Ձանետին կատակում էր, որ իր համար արդեն գրասենյակ է պատրաստված, և երբ ինքը խաղակոշիկները մեխից կախի, այլ աշխատանք որոնելու խնդիրներ չի ունենա:
Ինչպես տեղեկացրել է «Ինտերի» նախագահ Մասսիմո Մորատտին, Ձանետին ակումբի ենթակառուցվածքում բարձր պաշտոն կզբաղեցնի:
«Մեր բախտը բերել է ունենալ թիմում նման խելացի ֆուտբոլիստներ: Նրանք շատ լավ տղաներ են, ովքեր «Ինտեը» դիտում են ոչ թե որպես անցյալի մի պատմություն, այլ այստեղ են տեսնում անգամ իրենց ապագան»,- նշել է Մորատին` նկատի ունենալով Ձանետիին, Կորդոբային և Կամբյասոյին:
Մորատին հավելել է, որ ի դեմս Ձանետիի, իրենք կկորցնեն հիանալի ֆուտբոլիստի, սակայն ձեռք կբերեն լավ գործընկերոջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա