Ս. Մարտիրոսյան. Հիմա «հրադադարի» վիճակ է… DDos հարձակումն այսօրվա ամենալուրջ սպառնալիքն է
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի Բաքվի օդանավակայանում հայտնվելուց հետո ադրբեջանցիները սկսեցին հարձակումներ հայկական կայքերի վրա: Սկզբում նրանց հարձակումները հաջողությունների չհասան, սեպտեմբերի 6-ից սկսեցին զանգվածային շատ ուժեղ DDos հարձակումները, որոնք շարունակվել են մինչև սեպտեմբերի 8-ը: Ասուլիսում խոսելով հայկական լրատվական կայքերի վրա DDos հարձակումների մասին, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ, հարձակումները հիմնականում գալիս էին ասիական տարածաշրջանից` Պակիստան, Ինդոնեզիա, Ադրբեջան, Թուրքիա: Ըստ նրա, թե որ երկրից էր կոնկրետ հարձակումները, դժվար է ասել, բայց հստակ է, որ պատվիրատուն Ադրբեջանն է: Փորձագետի տեղեկացմամբ, Հայաստանի վրա միանգամից աշխատել է 120 հազարից ավելի վարակված համակարգիչ, 800 մեգաբիթ վայրկայնում, օրական ծախսել են 5-20 հազար դոլար:
«Նախօրեին ամեն ինչ դադարեց: Հիմա «հրադադարի» վիճակ է: Բայց պետք է հաշվի առնել, որ անընդհատ այդ վտանգը կա: DDos հարձակումն այսօրվա ամենալուրջ սպառնալիքն է»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, թեև ադրբեջանիցները վստահ էին, որ իրենց կայքերը լավ են պաշտպանված, հայկական հաքքերների հարձակումները հակառակն ապացուցեց, քանի որ հայերը կարողացավ շատ արագ կոտրել նրանց կայքերը: Հայերը ադրբեջանական 5-6 լրատվական կայքեր, նաև պետական կառույցների կայքեր են կոտրել, պառկացրել, իսկ հայկական «մի երկու-երեք լրատվական կայք կարող եմ ասել, որոնք հարձակման չէին ենթարկվել»: