«Հայաստանի փոքրիկ երգիչներին» Ճապոնիայում մեծ ջերմությամբ են վերաբերվել
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը վերադարձել է Ճապոնիայում կայացած 40-օրյա ճանապարհորդությունից: Երգչախմբի շրջագայության բոլոր ծախսերը (մոտ 1 մլն դոլար) իր վրա է վերցրել հրավիրող կողմը: Այս մասին ասուլիսում ասաց երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը:
Նրա խոսքով, Ճապոնիա իրենց հրավիրած կազմակերպությունը հրավիրում է միայն իրենց երգչախմբերից ավելի բարձր մակարդակ ունեցող երգչախմբերի, որոնցից իրենք սովորելու բան ունեն:
Ասուլիսին ներկա երգչախմբի անդամները նշեցին, որ Ճապոնիայում իրենց մեծ ջերմությամբ են վերաբերվել: «Ճապոնացիների վերաբերմունքը և մարդկային բարձր նկարագիրը իրոք տպավորիչ էր»,-ասաց երգչախմբի անդամներից Հասմիկ Մովսիսյանը: