«Вести Недели». Հունգարիան միջազգային սկանդալ հրահրեց
Պարզվում է` Եվրոպական միությունում կարելի է վերցնել կացինը, գիշերը ներթափանցել ՆԱՏՕ-ի ռազմական կացարան, քնած մարդու գլխին հասցնել 16 հարված և գլխատել: Ձեզ կձերբակալեն, կդատեն, սակայն ազատ կարձակեն: Շաբաթվա ամփոփ լրատվության ժամանակ հաղորդել է «Вести Недели»-ն:
««Մարդասպանն ու «հաղթանակածը», ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը վերադառնում է է հայրենիք: Նախագահ Ալիևը բարձրացնում է նրա զինվորական աստիճանը և հանձնում նոր բնակարանի բանալիներ»,- հեշեցնում է «Вести Недели»-ն` ցուցադրելով Բաքվում պատահական անդրբեջանցի անցորդներից մեկի հետ զրույցը, որում վերջինս մասնավորապես ասում է. «Կարծում եմ Ադրբեջանի յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի պետք է նմանվի Ռամիլ Սաֆարովին»:
«Հունգարիայում կայացված դատավճռով Սաֆարովը դատապարտվել է ցմահ ազատազրկման` 30 տարի անց ներում ստանալու իրավունքով: Սակայն դա միայն մի «թիվ» է: Մյուսը` երեք միլլիարդ դոլար, որ Ադրբեջանը, հավանաբար, ցանկանում է ներդնել հունգարական պարտատոմսերում: Այդ թվից Բուդապեշտը ցնցվեց: Հունգարական պարտքերը սարսափելի են հունական պարտքերից: Եվ եթե Եվրամիությունը Հունաստանին պաշտոնապես խորհուրդ է տալիս ներդնել վեցօրյա աշխատանքային շաբաթ` «սև շաբաթ», ապա կարելի է պատկերացնել Հունգարիայի համար ադրբեջանական նավթային միլիարդների մեծագույն ուժը: Փող, սակայն, առայժմ չկա, բայց կան մեղադրանքներ, որ Հունգարիան, նրա հետ միասին նաև եվրոպական դատարանները, եվրոպական խիղճը արյան հետքերով գնում են երեք միլիարդի հետևից:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կոշտ են արձագանքում, Եվրամիությունը` շատ թույլ: Հայաստանը խզում է հարաբերությունները Հունգարիայի հետ, իսկ հունգարական հյուպատոսարանը խեղդվում լոլիկների մեջ: Հայաստանի նախագահը խոսում է պատերազմից. «Մենք չենք ցանկանում պատերազմ, սակայն եթե ստիպված լինենք, կպայքարենք և կհաղթենք»: Ադրբեջանում այս ամենը որակում են «հիսթերիա»: Բոլոր դեպքերում Ռուսաստանի համար այս պատմությունը ծայրահեղ տհաճ է: Երեք պատճառներով. Առաջին` լարվածությունը ԱՊՀ-ում, երկրորդ` պատերազմի և զոհերի սպառնալիք հարավային սահմաններում, երրորդ` ՆԱՏՕ-ն, սովորաբար, կցանկանա ներխուժել այնտեղ խաղաղապահների զորամիավորմամբ: Այստեղ է Իրանի հյուսիսային սահմանը, և դա արդեն աշխարհաքաղաքականություն է»,-հաղոդրում է «Вести Недели»-ն: