Բացակայում են ազատ ընտրողները
«Առավոտ»-ի խմբագրականում Արամ Աբրահամյանը, անդրադառնալով ՏԻՄ վերջին ընտրություններին, գրում է. «Ընտրվողները չեն կարող պատկերացնել, որ հնարավոր է նպատակին հասնել առանց կաշառքի, իսկ քաղաքացիները չեն պատկերացնում, որ կարելի է «ձրի» գնալ ընտրատեղամաս. եթե ընտրակաշառքի մեխանիզմն աշխատել է մայիսին և աշխատելու է փետրվարին, ապա ի՞նչ իմաստ կա «ընդմիջում անելու»:
…Ամենակարևորն այստեղ ոչ թե նոմենկլատուրային խաղերն են կամ` անկախ անհրաժեշտությունից, ընտրակաշառք բաժանելու իշխանավորների հակվածությունը: ՏԻՄ ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ խնդիրը ոչ թե իշխանության քաղաքական կամքն է, ոչ թե ընդդիմության ակտիվության պակասը, ոչ թե ընտրական մեխանիզմների բացակայությունը: Մեզ մոտ բացակայում է շատ ավելի կարևոր բան` ընտրողները, այսինքն` չկա քաղաքացիների գերակշռող հատված, որը պատրաստ է կատարել իր ազատ ընտրությունը»: