Իրանական կայք. Եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ վերացնի վիզային ռեժիմը, ապա Իրանը կփակի Նախիջևանի սահմանը
Եթե Ադրբեջանը Թուրքիայի հետ վերացնի վիզային ռեժիմը, իսկ Իրանի հետ ոչ, ապա վերջինս Ադրբեջանին կարգելի իր տարածով կապ հաստատել Նախիջևանի հետ:
Այդ մասին նշված է իրանական «արաննյուզ.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ Իզմիրում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համաժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու մասին հարցը:
«Հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը՝ այդ պարագայում Ադրբեջանը ստիպված կլինի Նախիջևանի հետ կապն ապահովելու համար օգտագործել Իրանի տարածքը»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Հոսեյն Էբրահիմին, անդրադառնալով Իսրայելի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագրին, նշել էր, որ Իրանը Նախիջևանի նկատմամբ պետք է վերանայի իր քաղաքականությունը:
Նախիջևանյան թեմայի առնչությամբ՝ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունն էլ գրել էր, թե Նախիջևանն Իրանի շնորհիվ է, որ զերծ է մնում հումանիտար աղետից:
Նախորդող տեղեկատվություն՝ «Թեհրանն այսօր». Նախիջևանի հարցն Ադրբեջանին ստիպում է հաշվի նստել Իրանի հետ