Սբ. Խաչի պատարագը չի արդարացրել թուրքական ընկերության հույսերը
Ըստ թուրքական «Սոնդաքիքա»(Sondakika) լրատվական կայքի` սեպտեմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագը չի արդարացրել կղզին սպասարակող թուրքական մոտորանավակների ընկերության հույսերը:
Գևաշի մոտորանավակների ընկերության նախագահ Ռեջեփ Ավջըն հայտարարել է, որ ոչ ամառվա ամսիների ընթացքում, ոչ էլ թվով 3-րդ պատարագի կապակցությամբ կղզու նկատմամբ սպասվող հետաքրքրությունը չի եղել և սպասվող այցելուների մեծ հոսքը իրականություն չի դարձել:
Հիշեցնենք, որ սեպտմբերի 9-ին Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ: Թանգարանի կարգավիճակով գործող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում տարին մեկ անգամ թույլատրվում է անցկացնել կրոնական արարողություն: Եկեղեցին կառուցվել է հայոց թագավոր Գագիկ Արծրունու պատվերով 915-921թթ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան