Ջեմալ փաշայի թոռը գիրք է գրել Հայոց ցեղասպանության մասին
Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի սյունակագիր Ահմեթ Հաքանը տեղեկացնում է, որ երիտթուրք Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, գիրք է հեղինակել Հայոց ցեղասպանության մասին: Շուտով այն կհայտնվի գրախանութներում: Գիրքը կոչվում է «1915թ. Հայոց ցեղասպանություն»:
Թուրք հոդվածագիրը կարևորում է այն հանգամանքը, որ արևմտահայության ջարդերի կազմակերպիչներից մեկի թոռն է գիրք գրում այդ ողբերգական անցքերի մասին:
«Այդ գիրքն ինձ համար շատ արժեքավոր է: Հաղթահարել պապուն, հասցնել նրան քննադատել և որպես թոռ նոր տեսակետով գալ-հակադրվել պապու տեսակետին: Ըստ իս` սա արդեն արժեք է»,- նկատում է Ահմեթ Հաքանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները