Գարի Կասպարովը մերժել է ադրբեջանցիներին. Բաքվի ջարդերի հիշողությունները դեռ թարմ են
«Հերթական անգամ գործի դնելով նավթադոլարներն Ադրբեջանը համոզեց ՖԻԴԵ-ին` 2016թ-ի օլիմպիական խաղերն անցկացնել Բաքվում: Ադրբեջանցի չինովնիկները, երևի, հույս ունեն, որ հարազատ պատերը կօգնեն իրենց շախմատիստներին հաղթել, բացի այդ` եթե մինչև 2016 թ-ը քաղաքական իրավիճակը չփոխվի, հայ շախմատիստները դժվար թե մասնակցեն 2016-ի օլիմպիական խաղերին, ինչը նույնպես հույս է տալիս ադրբեջանցիներին, որ իրենք կարող է որոշակի հաջողություններ արձանագրեն հաջորդ օլիմպիական խաղերում»,-գրում է «Голос Армении»-ն:
Թերթը նաև նկատում է, որ Բաքվի բարձրաստիճան պաշտոնյաներն ամեն կերպ հավաստիացնում են, թե հայ շախմատիստների անվտանգությունն Ադրբեջանում երաշխավորելու է ինքը` Իլհամ Ալիևը. «Կարծես թե խոսքը մայր Թերեզայի մասին է, այլ ոչ թե մի նախագահի, ով հերոսի կոչում է շնորհել մարդասպանին»,-նշում է «ГА»-ն: Ի դեպ, թերթը նկատում է, որ անվտանգության ադրբեջանական երաշխիքներին չի հավատում նաև ժամանակակից շախմատի լեգենդ Գարի Կասպարովը, որին ադրբեջանցի պաշտոնյաներն առաջարկել էին դառնալ 2016-ի օլիմպիական խաղերի կազմակերպիչ կոմիտեի անդամ: Կասպարովը, սակայն, չէր մոռացել, թե ինչպես 1990թ-ին` Բաքվի ջարդերի ժամանակ, ինքը ստիպված եղավ թողնել ամեն ինչ և Մոսկվայից ուղարկված հատուկ ինքնաթիռով փախչել` կյանքը փրկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան