ԲՀԿ թեկնածուն Ծառուկյանն է. ԲՀԿ-ն պայքարելու է երկրորդ տեղի համար
«Ժամանակ»-ի տեղեկություններով`«առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պայքարելու է երկրորդ տեղի համար։ ԲՀԿ-ականները ճիշտ են համարում, որ ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով։ Ընդ որում՝ ամենանախընտրելի թեկնածուն նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն է։ ԲՀԿ ներկայացուցիչների կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի կարող բավարար ձայներ ապահովել, Վարդան Օսկանյանը՝ նույնպես, քանի որ ԲՀԿ 450 հազար ձայները եղել են հենց Գագիկ Ծառուկյանի ղեկավարմամբ։ Ըստ այդ սցենարի՝ ԲՀԿ-ն պետք է երկրորդ տեղը գրավի ընտրություններում ու լուրջ դերակատարում պահանջի Հայաստանի կառավարման հարցում՝ կրկին կոալիցիա կազմելով ՀՀԿ-ի հետ, բայց արդեն նոր պայմաններով՝ մասնակցելով վարչապետի նշանակմանը»: