«Ժողովուրդ». ԱԳՆ-ից էլի ձերբակալվածներ կան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով սեպտեմբերի 9-ին ձերբակալվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԳՆ-ից էլի ձերբակալվածներ կան: «Ու հենց նրանց ցուցմունքների հիման վրա է ձերբակալվել նաև հյուպատոսական վարչության պետը, որը, ըստ էության, եղել է բոլոր հյուպատոսների կոորդինատորը: Թեև լավ կլիներ, որ նրան այդպիսի շուքով կալանավորեին, օրինակ, Հունգարիայի իրագործած արտահանձնման գործընթացի պատճառով»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան