Լյուքսեմբուրգի փոխվարչապետը Երևանից ուղերձներ հղեց Հունգարիային, Ադրբեջանին ու Թուրքիային
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնին այսօր Երևանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում մի քանի ուղերձ հղեց, մեկը` Հունգարիայի ու Ադրբեջանի, մյուսը` Թուրիքիայի իշխանություններին:
«Մարդուն կացնահարելը չի կարող դիտվել որպես հերոսություն»,-իր մասնավոր կարծիքը հայտնեց ԱԳ նախարարը, ավելացնելով, որ այդ կարծիքին են նաև ԵՄ-ում: Լյուքսեմբուրգի փոխվարչապետի խոսքով, Կիպրոսում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքի ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարարը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի առթիվ ու նշել, թե իր երկիրը մտադրություն չի ունեցալ ցավ պատճառել Հայաստանին: «Ես կարծում եմ, այդ պահին նա ասաց այն, ինչ զգում էր»,-ասաց Ժան Ասելբորնը:
Ժան Ասելբորնին անդրադառնալով Թուրքիային, նշեց, որ Լյուքսեմբուրգը` որպես ԵՄ անդամ երկիր բանակցություններ է վարում այդ երկրի հետ: «Ունեմ նաև ուղերձ Թուրքիային` անել ամեն ինչ, որպեսզի Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները վավերացվեն: ԵՄ-ում բոլոր այս նույն մտայնությամբ ենք առաջնորդվում»,-նշեց եվրոպացի պաշտոնյան:
Առավոտյան Լյուքսմեբուրգի փոխվարչապետը Ծիծեռնակաբերդում հարգել է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, եղել է նաև Ցեղասպանության թանգարանում:
«Թանգարանում տեսածից շատ հուզված եմ: Լուսանկարները, որ տեսա…Դեռևս աչքիս առաջ է այն լուսանկարը, որտեղ մայրն է` գրկած երկու երեխաներին: Նրանցից մեկն արդեն մահացած է: Հուսանք, որ Թուրքիան բավականաչափ ուժ կունենա ընդունել ճշմարտությունը, և բոլորս կանենք ամեն ինչ` որպեսզի կանխենք նմանօրինակ վայրագությունները»,-ասաց հյուր պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա