Պիկե. «Ես հավատում եմ Ֆաբրեգասին»
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն վստահ է, որ իր թիմակից Սեսկ Ֆաբրեգասը հիանալի մրցաշրջան կանցկացնի: Այս մասին գրում է Goal.com-ը:
«Արսենալի» նախկին կիսապաշտպանը չի կարողանում աչքի ընկնել նոր մրցաշրջանում, ինչի համար շարունակ ենթարկվում է քննադատության:
«Սեսկն իրեն լավ է զգում: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի մարզական կարիերայի ընթացքում լինում են և վերելքներ, և անկումներ: Մենք ընդամենը 3 հանդիպում ենք անցկացրել, իսկ մարդիկ արդեն իսկ սկսել են խոսել այն մասին, որ ձմռանը Ֆաբրեգասը կհեռանա: Այս ճնշման պատճառը մեծ գումարներն են, որը «Բարսան» ծախսել է Սեսկի համար, և երբ ինչ-որ բան չի ստացվում, սկսվում են անհիմն խոսակցությունները: Դա ինձ դուր չի գալիս: Սեսկը շատ հանգիստ ու վստահ է, և ես հավատում եմ, որ նա կանցկացնի հիանալի մրցաշրջան»,- նշել է Պիկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա