Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի և խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել նոր կառավարության ձևավորման գործընթացին: Նախագահ Սահակյանը նշել է, որ այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել հավասարակշռված և օբյեկտիվ մոտեցում՝ այս համատեքստում կարևորելով խորհրդարանական ուժերի տեսակետներն ու կարծիքները: