Սպորտ 16:00 11/09/2012

Սերգեյ Մովսիսյան. «Մենք հասկանում ենք անհատական ու թիմային մրցաշարերի տարբերությունները»

Հայաստանի շախմատային ընտրանու կազմում օլիմպիական չեմպիոնի կոչմանն արժանացած Սերգեյ Մովսիսյանը «Chess-News»-ին տված հարցազրույցում խոսել է Օլիմպիադայում տոնած հաղթանակի, թիմի կազմի ընտրության և այլնի մասին:

- Այժմ իմ կողքին է չեմպիոններից մեկը` Սերգեյ Մովսիսյանը: Նա այն մարդն է, ով… Ֆուտբոլում այսպիսի հասկացություն կա. «ոսկե գոլ» խփեց: Ահա և շախմատում նույնպես «ոսկե գոլ» է լինում: Դուք, Սերգեյ, ի՞նչ եք մտածում այդ մասին:
- Ես ուզում եմ ասել, որ, իհարկե, գոլ (ֆուտբոլային լեզվով) խփեցի, բայց սա, անշուշտ, բացառապես թիմային հաղթանակ է, որովհետև Օլիմպիադան թիմային մրցաշար է: Տղաները հիանալի հանդես եկան, և ես շատ ուրախ եմ, որ վերջին խաղում ինձ հաջողվեց օգնել նրանց և ինքս ինձ` հաղթելու այս հիանալի մրցաշարում: Մեր թիմում տարբերություններ, կապված այն բանի հետ, թե ով է խփում, չկա, ուստի այդ հաջողությունը մաքուր թիմային է: Թիմակիցներս հրաշալի էին գործում, այնպես որ… Ուղղակի ինձ այսօր հաջողվեց մի քիչ նպաստել ընդհանուր հաջողությանը:

- Այդուհանդերձ, կոնկրետ Ձեր իրավիճակը բավական հետաքրքիր է: Դուք երկու անգամ հերոս դարձաք` այսօր և Ռուսաստանի ընտրանու հետ մրցակցությունում, իսկ մեկ անգամ` հակահերոս: Թե՞ չկա այնպիսի մտածողություն, որ մարդն է հաղթել կամ պարտվել, և դա միայն թիմի արդյունքն է:
- Ինչպես ասում են, ճտերն աշնանն են հաշվում: Կարելի է ասել, որ ռուսների հետ խաղում հաղթանակս ու չինացիների հետ խաղում պարտությունս վճռորոշ չէին: Մեզ մոտ այսպիսի հասկացություն կա. միայն թիմն է հաղթում և պարտվում: Այդպես էլ եղավ:

- Իսկ մարզի՞չը: Ո՞րն է նրա պատասխանատվությունը:
- Հաղթում կամ պարտվում է մարզիչը: Մեր թիմը բաղկացած է 6 մարդուց, և մենք միասնական ենք: Հատուկ դերեր, թե ով ավելի շատ կմասնակցի, ով` ավելի քիչ, չկան: Ես կարծում եմ, որ մեր գլխավոր ուժը հենց նրանում է, որ միշտ խաղում ենք որպես թիմ, որտեղ ոչ մի «ես» չկա, ոչ մի անհատականություն, և բոլորն իրենց լիարժեք նվիրում են հավաքականին:

- Եթե գաղտնիք չէ, ինչպե՞ս եք ընտրում թիմի կազմը: Մարզի՞չն է որոշում, թե՞ թիմը:
- Ավելի վաղ կարծիք կար, որ Հայաստանի հավաքականը գործնականում բոլոր խաղերին մասնակցում է հիմնական կազմով: Բայց այս անգամ իրավիճակը փոքր-ինչ այլ էր, որովհետև Տիգրան Պետրոսյանն այնպիսի շախմատիստ է, ով կարող է ցանկացած պահի փոխարինել մեզնից յուրաքանչյուրին: Այսպիսով` այս անգամ սխեման այնքան էլ հստակ չէր: Սկզբունքորեն միշտ ձգտել ենք ընտրել ուժեղագույն կազմը: Ինչպես ցույց է տալիս, ընտրությունը, թվում է, ճիշտ է եղել:

- Դուք բոլորովին վերջերս եք հավաքականի անդամ դարձել: Եվ միանգամից հաղթեցիք Չինաստանի աշխարհի թիմային առաջնությունում ու Թուրքիայում կայացած Օլիմպիադայում: Դուք, ի դեպ, առաջին անգա՞մ օլիմպիական չեմպիոն դարձաք:
- Այո:

- Ինչպիսի՞ զգացումներ ունեք:
- Ինձ համար դա նոր զգացում է, իսկ տղաների համար երրորդն է: Այնպես որ… Իհարկե, շատ հաճելի է խաղալ մի կոլեկտիվում, որում փայլուն շախմատիստներ և, որ գլխավորն է, շատ հաճելի մարդիկ են հավաքվել: Մեր թիմը շատ համերաշխ է, և հենց դրա շնորհիվ, ըստ իս, շատ հեշտ է արագ հարմարվելը: Ինձ համար դա ոչ մի դժվարություն չներկայացրեց: Հույս ունեմ, որ իմ հայտնվելը թիմում նաև ոչ մի ցնցման պատճառ չի դարձել: Երկար տարիներ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ունեցել, ուստի չի կարելի ասել, որ իրավիճակը կտրուկ փոխվեց: Իհարկե, աշխարհի առաջնությունը շատ կարևոր էր, որովհետև ինձ համար այն գործնականում առաջին մրցաշարն էր: Շատ լավ ստացվեց: Եվրոպայի առաջնությունը, օրինակ, նույն կազմով նույնպիսի հաջողությամբ չպսակվեց, բայց ես ուրախ եմ, որ դա առայժմ բացառություն է: Եվ Օլիմպիադան մեզ համար շատ կարևոր էր ու ավարտվեց այնպես, ինչպես ակնկալում էինք:

- Արդեն գիտե՞ք, թե ինչպիսի ընդունելություն է ձեզ սպասվում Հայաստանում: Դուք, ի դեպ, մեկնելո՞ւ եք Հայաստան:
- Այո, ես պլանավորել եմ մեկնել Հայաստան, որտեղ նվազագույնը մի քանի օր կմնամ: Հետո` կտեսնենք: Դեռ չգիտեմ, թե ինչպիսին կլինեն հետագա պլանները: Բայց գիտեմ, որ մեզ շատ ջերմ ընդունելություն է սպասվում ինչպես նախագահի, այնպես էլ ժողովրդի կողմից, ինչը շատ ավելի կարևոր է մեզ համար: Շատ կարևոր է, որ բոլորը տեղյակ են իրադարձություններին, և շախմատը Հայաստանում ամենամասսայական մարզաձևերի շարքում է: Այնպես որ, մենք շատ ուրախ ենք, որ ուրախացրել ենք մեր ազգին:

- «Օլիմպիադա-2016»-ը կկայանա Բաքվում: Ահա, բացատրեք, թե ինչու ժպտացիք, երբ ես հարցրեցի Բաքվի Օլիմպիադայի մասին:
- Ուղղակի ինձ այսօր այդ հարցով մեկ անգամ չեն դիմել: Դա բավական մասսայական թեմա է: Եթե չեմ սխալվում, այդ Օլիմպիադան կկայանա միայն 4 տարի հետո: Առաջին` այն կարող է չվերաբերվել մեզնից ոմանց: Որոշումը կայացվել է, որ 2016 թ. Օլիմպիադան անցկացվելու է Բաքվում, և այսօրվա իրավիճակով մեր հավաքականը, կարծում եմ, չի կարող մասնակցել այդ մրցաշարին: Ավելին չեմ էլ կարող ասել: Եթե չորս տարվա ընթացքում ինչ-որ բան փոխվի… Բայց ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի: Եթե իմանայի, թե ինչ տեղի կունենա 2016 թ., ապա, հավանաբար, վաղուց հարուստ մարդ կլինեի:

- Հայաստանի հավաքականում ամենավառ և համաշխարհային մակարդակ ունեցող միակ անհատականությունը Լևոն Արոնյանն է, իսկ մյուսները… Այնպիսի տպավորություն է, որ խաղը թիմում նկատելիորեն ուժեղանում է, եթե համեմատենք այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում անհատական մրցաշարերում: Դուք վերջին տարիներին անհատական մրցաշարերում լուրջ անկում չեք ունեցել, բայց նաև վառ ելույթներ չեն եղել: Ուստի ես ուզում եմ հարցնել Ձեր ապագայի մասին` որպես անհատական շախմատիստի: Առավել ևս` ակնարկեցինք, որ 4 տարի հետո տեղի ունեցող իրադարձությունները կարող են և չվերաբերվել Ձեզ:
- Ուզում եմ ասել, որ ուղղակի շատ մեծ շեշտ են դնում անհատական վարպետության վրա և մոռանում են, որ Օլիմպիադան ու մի շարք այլ մրցաշարեր թիմային են: Դրանք հենց թիմային մրցաշարեր են, և ես շեշտում եմ դա: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ խաղում է Լևոնը, որովհետև նա ներկա պահին աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկն է: Եվ դա մեր թիմի շարժիչ ուժերից մեկն է, ընդ որում` ոչ միայն խաղատախտակի առջև, այլև, ֆուտբոլային լեզվով ասած, հանդերձարանում: Նա լիդեր է ինչպես շախմատային, այնպես էլ մարդկային առումով: Եվ մենք, իհարկե, շատ ուրախ ենք, որ այդպիսի շախմատիստ է խաղում ու թիմին տանում իր հետևից: Իսկ այն, թե ինչու չենք փայլում անհատական մրցաշարերում… Հասկանո՞ւմ եք, հենց դրանում է թիմային ու անհատական մրցաշարերի տարբերությունը: Հնարավոր է` հենց այդ պատճառով է Հայաստանի հավաքականին հաջողվում հաղթել, որովհետև մենք հասկանում ենք թիմային ու անհատական մրցաշարերի տարբերությունները:

- Ճի՞շտ եմ հասկանում, որ Լևոն Արոնյանը` անհատական մրցաշարերում աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, եթե ոչ ամենաուժեղը, մերվում է թիմին որպես թիմային, այլ ոչ թե անհատական խաղացող:
- Այո: Նա, իհարկե, անվիճելի լիդեր է, բայց մուս կողմից` թիմի այնպիսի անդամ է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am
16:24
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես նախագահ եմ և կլինեմ նախագահ
«Ընտրություններ կնշանակվեն, իհարկե, եթե իշխող կուսակցությունը լուծարվի, ինչը նրա անխուսափելի ապագան է, եթե նա ուշքի չգա ու ընտրություններ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Ավելի քան 137,000 մարդ տարհանվել է Լոս Անջելեսի ամենակործանարար անտառային հրդեհի հետևանքով
Առնվազն հինգ անտառային հրդեհներ այժմ մոլեգնում են Լոս Անջելեսում և նրա հարևան շրջանների որոշ մասերում: BBC-ի փոխանցմամբ, հաստատվել է, որ...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ձվածեղը փաստորեն իրենց մոտ բոլոր տեղերում է. Ոճաբանը՝ Աննա Հակոբյանի զգեստի մասին
«Ձվածեղը փաստորեն իիրենց մոտ բոլոր տեղերում է»,-այսպես է արձագանքել «Ինսթագրամում»  բազմահազար հետևորդներ...
Աղբյուր` Panorama.am
15:46
Լևոն Տեր-ՊԵտրոսյանի արձանը պետք է դրվեր ամեն գյուղում, մինչդեռ նա դարձավ դառը ատելության թիրախ. Ա. Գրիգորյան
«Լևոն Տեր-Պետրոսյանի ֆենոմենը մեր քաղաքական կյանքի, մեր պատմության մեծագույն պարադոքսն է։ Միայն առաջին պատերազմում տարած հաղթանակը պետք է...
Աղբյուր` Panorama.am
15:21
Մարզերում տրանսպորտի ուղեվարձը կարող է բարձրանալ
«Հայաստանի  բազմաթիվ մարզերում դեռևս ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք, անձամբ մեր գնահատմամբ, բավարար վիճակում չեն գտնվում։...
Աղբյուր` Panorama.am
15:05
ԵՊՀ-ն մանկավարժի հավաստագրման եռամսյա դասընթացներ է կազմակերպում. հայտերն ընդունվում են հունվարի 10-ից 20-ը
ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2025 թ. փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է 30 կրեդիտի միջոցով մանկավարժի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Աննա Հակոբյանն այսօր էլ Լևոն Զուրաբյանին է փրկում տգիտության ճիրաններից
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսդօր որոշել է կրթել ու տգիտության ճիրաններիղ փրկել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանին։  Ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
14:48
«Համակարծիք եմ վարչապետի հետ». Դավիթ Խուդաթյանի պատասխանը՝ «գիտեի՞ք, որ ձեր հայրենի Արմավիրն այսուհետ Արևմտյան Հայաստան է» հարցին
«Այսուհետ չէ, դա Հայաստանի արևմտյան մասն է։ Իսկ ե՞րբ է եղել Հայաստանի արևելյան մասը, որ այսուհետ արևմտյան մասն է»,- ասուլիսում ասաց...
Աղբյուր` Panorama.am
14:33
Ձկնորսական նավակում հայտնաբերվել է 92 կգ սիգ
Ջրային պարեկները, Սևանա լճի ափամերձ տարածքը սպասարկող ոստիկանության ստորաբաժանումներն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները...
Աղբյուր` Panorama.am
14:26
ՌԴ-ն կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Երևանի ու Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
14:18
Կրեմլում կասկածում են, որ Հայաստանը կարող է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ
Դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։ Ճեպազրույցում ասել է ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
14:11
Ադրբեջանի ֆшշիuտ նախագահի վերջին օրերի մտքերը նոր չեն, ուղղակի այլ խմբագրական ձևակերպումներով ու համատեքստում. Դանիելյան
«Ադրբեջանի դասական իմաստով ֆաշիստ նախագահի (միայն ռամիլ սաֆարովին հերոսացնելը լիարժեք բավարար ապացույց է) վերջին օրերին արտահայտած մտքերը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Հայաստանի իշխանությունները պետք է խելոք գնան նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված մեխանիզմների կիրառմանը. Մարուքյան
«Ես չեմ ուզում մոխիրը լցնենք գլխներիս, ասեն՝ վայ մեր մահը եկել է, ի՞նչ պետք է անենք»,-ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութւոմ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Կստեղծվի Ստեփանակերտի մոնումենտալ արվեստի կոթողների պատկերազարդ թվային ցանկ
Արցախի Զբոսաշրջության և  մշակույթի զարգացման գործակալությունը  նախաձեռնել է նոր՝ թշնամի Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
13:20
Շարունակել սահմանազատման գործընթացը, լուծել պահվող անձանց խնդիրը, լուծարել Մինսկի խումբը... Փաշինյանի առաջարկները
Կնքել «Խաղաղության պայմանագիր», փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից, շարունակել սահմանազատման գործընթացը, ամբողջական...
Աղբյուր` Panorama.am
13:18
Հայրենազրկման պատմական փաստը ժխտելու փաշինյանական մտագալարումներին չենք անդրադառնալու, դրանով պետք է զբաղվեն առաջին հերթին հոգեբույժները, ապա իրավապահները. Հայկ Դեմոյան
««Արևմտյան Հայաստան» հասկացությունը մարգինալացնելու և արժեզրկելու, ձեռքի հետ նաև Հայոց ցեղասպանության ու հայրենազրկման...
Աղբյուր` Panorama.am
13:07
Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ
Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}