Ուսուցիչները գործադուլ են անում. 350 հազար աշակերտ մնացել է տանը
Չիկագոյի ուսուցիչների արհմիությունը, որը շուրջ 26 հազար մարդ է միավորում, գործադուլ է հայտարարել: Գործադուլի հետևանքով 350 հազար աշակերտ դպրոց չի գնացել: Ըստ «Իտառ-Տասսի», ուսուցիչները համաձայն չեն քաղաքի իշխանությունների առաջարկած կոլեկտիվ համաձայնագրերի նոր պայմանների հետ: Նախկին հնգամյա պայմանագրի ժամկետը լրացել է: Կողմերը մի քանի ամիս բանակցել են աշխատավարձի ու բժշկական ապահովագրության շուրջ: Բացի այդ, ուսուցիչները դեմ են քաղաքապետի նորամուծությանը, ըստ որի ուսուցիչների աշխատավարձը կախված կլինի աշակերտների առաջադիմությունից:
Չիկագոյում ուսուցչի միջին աշխատավարձը տարեկան մոտ 70 հազար դոլար է: Քաղաքի իշխանություններն առաջարկում են առաջին տարում աշխատավարձը բարձրացնել 3 տոկոսով, ու ևս 2 տոկոս հաջորդ երեք տարում, ինչը քաղաքային բյուջեի համար մոտ 400 միլիոն դոլար կարժենա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան