Տնտեսություն 10:35 12/09/2012

Կարեն Վարդանյան. «Դիջիթեք»-ը մարդկանց ապագան է ցույց տալիս

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հոկտեմբերի 5-7-ը Երևանում կանցկացվի «DigiTec Expo 2012» 8-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այս տարի այն կանցկացվի «Երևան էքսպո» կենտրոնում՝ «Մերգելյան» ինստիտուտի տարածքում։ ԴիջիԹեք-ի հաջողությունների և այս տարվա ցուցահանդեսի առաձնահատկությունների մասին պատմելու խնդրանքով Panorama.am-ը զրուցեց ցուցահանդեսի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին:

-Պրն. Վարդանյան, այս տարվա ցուցահանդեսը նախորդներից ինչո՞վ է առանձանալու:
-Այս տարվա առաջին նորությունն այն է, որ ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվելու է «Մերգելյան» ինստիտուտի տարածքում գտնվող էքսպո կենտրոնում: Դա շատ հարմար տարածք է, ցուցահանդես անկացնելու համար ավելի համարավետ է, այն մոտ է մետրոյին, բացի այդ գտնվում է Արաբկիր համայնքի այն հատվածում, որը շրջապատված է գիտահետազոտական ինստիտուտների շենքերով, որտեղ հիմնականում ապրում են ինժեներներ, որոնք էլ հանդիսանում են մեր այցելուները: Դրա համար ակնկալում ենք, որ այս տարի այցելուների աճ կգրանցվի: Եթե 2011թ-ին «Դիջիթեք» ցուցահանդեսում արձանագրվել է մասնակիցների 70%, այցելուների շուրջ 30% աճ, ապա այս տարի կարծում եմ՝ աճն ավելի շատ պայմանավորված է լինելու այցելուների թվով, քան մասնակից կազմակերպությունների։ Հուսով եմ, որ նախորդ տարվա համեմատ այցելունների քանակը կաճի 30-40 %-ով:

Գաղտնիք չէ, որ ցուցահանդեսում ներկայացնում ենք Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռբքերումը և կարևորում ենք, որ ցուցահանդես այցելեն հատկապես երիտասարդները, քանի որ նրանք ավելի շուտ են կողմնորոշվում, թե հետագայում ինչ պետք է անեն, իսկ ներկայացված արտադրանքը տեսնելով, նրանք ապագայի համար ավելի հստակ որոշում կկայացնեն:

- «Դիջիթեք»-ը տեղեկատվական տեխնոլոգիաների խոշորագույն միջոցառում է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Կարելի է ասել, որ այցելուների և մասնակիցների թվով այն ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում։ Ո՞րն է հանրության շրջանում այդ մեծ հետաքրքրության պատճառը։
- Կարծում եմ՝ դա «Դիջիթեքով» չի պայմանավորված: Հանրությունը միշտ ավելի հետաքրքրված է տեխնոլոգիական ձեռքբերումներով, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի ապագայում ենք մենք ապրելու: Այս առումով կարող ենք ասել, որ «Դիջիթեք»-ը մարդկանց ապագան է ցույց տալիս: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված «Դիջիթեք»-ի հանդեպ հետաքրքրությունը: Ի վերջո մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչ երկրում են իրենք ապրելու, և տարեցտարի ավելի շատ մարդիկ են հավատում, որ հնարավոր է բարձր տեխնոլոգիական երկիր ստեղծել: Դա ցույց է տալիս նաև ոլորտի աճը. անցած տարի ՏՏ ոլորտում աճը կազմել է 30%, իսկ այս տարի աճը 20-25%-ով ավելի կլինի: Պետք է նկատել, որ այդ աճը պայմանավորված է նաև նորաստեղծ ընկերությունների ստեղծումով: 2011թ-ին 2010-ի համեմատ մոտ 20%-ով նոր ընկերությունների քանակն ավելացել է, ինչը նշանակում է, որ մեկ տարում 60-70 նոր ընկերություններ են ստեղծվել և նույնքան երիտասարդներ իրենց ապագան կապել են բարձր տեխնոլոգիայի հետ: Սա վկայում է այն մասին, որ այլ ոլորտների հետ համեմատած ՏՏ ոլորտը ավելի արագ է զարգանում: Չնայած ՀՆԱ-ում ՏՏ ոլորտի բաժինը կազմում է 2%, բայց բոլոր միտումները կան, որ այն կաճի:

- Պրն. Վարդանյան, ասում եք, որ ՏՏ ոլորտն ավելի արագ է զարգանում, մինչդեռ տեխնոլոգիաների օգտագործմամբ թե պետության, թե բիզնեսի, թե անհատի մակարդակով Հայաստանը աշխարհում գտնվում է 90-100 տեղերում:
- Այո դա այդպես է, դա բոլորիս մտահոգությունն է, նաև արժանապատվության խնդիր կա, բայց դա կապված է մի քանի հանգամանքներից: Նախ՝ մենք պետք է խրախուսենք երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան սեփական ձեռնարկություն հիմնադրեն և ստեղծված բացը փակեն: Իսկ այդ բացը կա ոչ միայն այն պատճառով, որ օլիգարխիկ տնտեսություն է, այլ այն պատճառով, որ չկան բավարար քանակությամբ ընկերություններ, որոնք լուծումներ կառաջարկեն: Դրա համար պետք է աջակցել երիտասարդներին, որպեսզի նրանք կարողանան մուտք գործել դեպի տեխնոլոգիական բիզնես: Սա նաև կլուծի լավ մասնագետների արտագաղթի հարցը, քանի որ եթե նրանք իրենց ձեռնարկությունները ստեղծեն, ապա կարծում եմ՝ այդ արտագաղթի տոկոսը էականորեն կնվազի:

Ի վերջո մենք խնդիր ունենք և պետք է նաև տեխնոլոգիական մասնագետների ներգաղթի ծրագիր մշակենք, քանի որ տեխնոլոգիական մասնագետների համար էական չի, թե ձեռնարկությունը որտեղ է գտնվում, պարզապես պետք է նրանց համար բավարար պայմաններ ստեղծենք:

- ՀՀ կառավարությունը ՏՏ-ն համարել է գերակա ոլորտ: Արդյոք այն քայլերը, որոնք արվում են կառավարության կողմից բավարար չեն:
- Ոլորտը գերակա է համարվել 2000թ-ին: Կարծում եմ` գերակա ոլորտ հայտարարելը ավելի շատ PR նշանակություն ուներ: Մինչդեռ, որպեսզի լուծենք այն հարցերը, որոնք կապված են երկրի մոդեռնիզացիայի հետ և իսկապես այդ գերակայությունը ապահովենք, ապա մի քիչ ավելի համարձակ քայլեր են պետք: Նշեմ, որ դա գալիս է ոչ միայն կառավարության, այլև հասարակության տրամադրությունից՝ խնդիրներին նայել ոչ թե բովանդակային, այլ իմիջային տեսակետից, քանի որ բովանդակայինը ավելի խիզախություն, ավելի հետևողականություն է պահանջում: Եթե հասարակությունը չգիտի, թե ուր է ուզում գնալ, ապա կառավարության համար ավելի հեշտ է PR քայլեր անել, քան բովանդակային: Եթե հասարակությունը հստակ տրամադրված լինի, որ բարձր տեխնոլոգիական ապագա է ուզում ունենալ, ապա կառավարությունը այդ հասարակական ցանկությունը կսպասարկի:

- Ամեն տարի «Դիջիթեք»-ին զգալի թվով օտարերկրյա հայտնի ընկերություններ են մասնակցում, այս տարի նման ընկերություններ ներկայացված կլինեն:
-Այս անգամ նույնպես կլինեն միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների նորամուտներ, բայց տեխնոլոգիական խոշոր ընկերություններ դեռ հայտ չեն ներկայացրել: Արդեն շուրջ 80 ընկերություն ցուցահանդեսին մասնակցելու համար հայտ է ներկայացրել: Կարծում եմ, որ այս տարի մասնակից ընկերությունների թիվը կհասնի 130-ի: Բայց ամենակարևորն այն է, որ ցուցադանդեսում ներկայացված կլինեն բազմաթիվ հայկակական նորաստեղծ ընկերությունններ:

Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել, որ մեր հիմնական նպատակն է կառավարությանը ցույց տալ, որ այս ոլորտում ջանքերը պետք է ավելացնել, մասնավորպես՝ ընդլայնել պետության դերը որպես տեխնոլոգիաների պատվիրատու, քանի որ բոլոր երկրներում պետությունն է հանդիսանում տեխնոլոգիաների հիմնական պատվիրատուն: Շատ կարևոր է, թե տեխնոլոգիական նորարարությունները ներդնելու ուղղությամբ պետությունը ինչքանով է ճիշտ օգտագործում իր ռեսուրսները:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
Այնպես արեցին, որ Գյուլնազ տատիկի հայհոյախառը գրառումը դառնում է քննարկումների առարկա.Լարիսա Ալավերդյան
  Նիկոլ Փաշինյանը կրկին հայտարարեց, թե 1994 թվականից սկսած ՀՀ նախագահները բանակցել են Արցախը Ադրբեջանի կազմում մնալու շուրջ։ ՀՀ երեք...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կարեն Գրիգորյանը հաղթեց ադրբեջանցի շախմատիստին և դարձավ աշխարհի առաջնության մրցանակակիր
Արագ շախմատի աշխարհի առաջնությունում գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 11 և 12-րդ մրցափուլերում հաղթեց 2700-ից բարձր վարկանիշ ունեցող չինացի Վեյ Իին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
 Դեկտեմբերի 29-ին, Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթացող գոտում,...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ալիևը հայտարարել է, թե պահանջել է, որ Ռուսաստանը ընդունի մեղքը և ներողություն խնդրի
Մենք բացեիբաց հայտնել ենք մեր պահանջները ռուսական կողմին, ասել է նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
15:01
Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Ադրբեջանը Հայաստանին պարտադրելով նոր Սահմանադրություն, պարիտետի...
Աղբյուր` Panorama.am
13:41
Սալոմե Զուրաբիշվիլին լքեց նախագահական պալատը և Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես դարձավ Վրաստանի նախագահ
Սալոմե Զուրաբիշվիլին որոշել է լքել Վրաստանի նախագահի նստավայրը՝ Օրբելիանի պալատը՝հայտնելով, թե իր հետ վերցնում է լեգիտիմությունը։ «Ես...
Աղբյուր` Panorama.am
13:24
Երախտապարտ եմ ինձ հավատացողներին, ինձ երկրպագողներին և իմ հաջողություններով ուրախացողներին. Հենրիխ Մխիթարյան
Հայստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքի իր էջում շնորհակալություն է...
Աղբյուր` Panorama.am
13:16
Եղանակի տեսությունը՝ առաջիկա տոնական օրերի համար
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են տոնական օրերի եղանակի տեսությունը. «Երևան քաղաքում`...
Աղբյուր` Panorama.am
12:26
Ռուս-ադրբեջանական, իսկ հիմնականում` ռուս-թուրքական հարաբերություններում խորքային խնդիրներն կան. Տիգրոն Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի վթարից հետո,...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մեկնարկել է Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը
Վրաստանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Վրաստանի վեցերորդ նախագահի երդմնակալության արարողությունը՝ նախկին ֆուտբոլիստ, ներկայիս քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
11:09
Երկրաշարժ՝ Վրաստանում, որը զգացվել է նաև Հայաստանում
Սյսօր, դեկտեմբերի 29-ին` տեղական ժամանակով ժամը 01:11-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 28-ին` ժամը 21։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թբիլիսիում քաղաքացիները վաղ առավոտվանից հավաքվում են Օրբելիանի նախագահական պալատի մոտ
Քաղաքացիները հավաքվում են Օրբելիանի պալատում (Վրաստանի նախագահի նստավայր)։ Նրանք սպասում են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին։...
Աղբյուր` Panorama.am
09:45
Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
Դեկտեմբերի 29-ին, ճանապարհի մերկասառույցի և մառախուղի պատճառով շղթայական ավտովթարներ և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:31
Հարավային Կորեայում կործանված մարդատար ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները զոհվել են
Հարավային Կորեայում կործանված ինքնաթիռի գրեթե բոլոր ուղևորները մահացել են։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով տեղի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
23:41
Զուրաբիշվիլին որոշել է նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունից առաջ գիշերել նախագահականում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձում հայտարարել է, որ գիշերելու է իր նստավայրում իր իրավահաջորդի երդմնակալության նախօրեին։...
Աղբյուր` Panorama.am
22:52
Բայդենը խոստովանել է, որ ափսոսում է ԱՄՆ նախագահական ընտրապայքարից դուրս գալու համար
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը իր մտերիմ մարդկանց շրջապատում մասնավոր զրույցներում ափսոսանք է հայտնել, որ լքել է պետության ղեկավարի պաշտոնի...
Աղբյուր` Panorama.am
22:38
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:  Հայաստանի շախմատի տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի պատմության թանգարանն այս տարի ունեցել է ավելի քան 100 000 այցելու
Հայաստանի պատմության թանգարանը 2024 թվականի ընթացքում իրականացրել  է ավելի քան 20 ցուցանահանդես, 60-ից ավելի տարաբնույթ միջոցառում։...
Աղբյուր` Panorama.am
21:10
ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը:...
Աղբյուր` Panorama.am
20:45
Քեյթ Միդլթոնի 9-ամյա դուստրը խախտել է թագավորական արարողակարգի կանոնը
Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի դուստրը՝ 9-ամյա արքայադուստր Շառլոտան, խախտել է թագավորական արարողակարգի կանոններից մեկը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}