Դել Բոսկե. «Գիտեինք, որ դժվար է լինելու»
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի Վրաստանի հավաքականի նկատմամբ արտագնա խաղում տոնած նվազագույն հաշվով հաղթանակից հետո գովել է ինչպես դաշտի տերերին, այնպես էլ Ֆաբրեգասին և Պեդրոյին, ովքեր Սոլդադոյի համար հաղթական գոլ արարեցին:
«Դաշտի տերերը փակ ֆուտբոլ էին խաղում: Դա այն սցենարն էր, որին մենք սպասում էինք: Մեզ համար սա շատ կարևոր 3 միավոր էր, որը վաստակեցինք բավական դժվար, քանի որ վրացիները լավ էին գործում: Նրանք հուսալի պաշտպանվում էին և հասցնում էին փակել մեր գրոհներն ու նաև հակագրոհել:
Ունեինք հաջողության հասնելու մի քանի լավ հնարավորություններ, սակայն ամեն անգամ ինչ-որ բան չէր ստացվում: Գոլը ստեղծեցին Սեսկն ու Պեդրոն, իսկ հաջողության հասավ Սոլդադոն: Մենք նյարդայնանում էինք, գիտեինք, որ դժվար է լինելու»,- նշել է Դել Բոսկեն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա