Բուֆոնին ձանձրացրել է տանը պառկած լսել Չեմպիոնների լիգայի հիմնը
«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ ուրախ է կրկին անգամ հանդես գալ այնպիսի հեղինակավոր մրցաշարում, ինչպիսին չեմպիոնների լիգան է:
«Ուրախ եմ, որ կրկին լսելու եմ Չեմպիոնների լիգայի հիմնը, բայց ոչ թե տանը` բազմոցին պառկած, ինչպես դա ստիպված էի անել վերջին մի քանի տարիներին, այլ մարզադաշտում: Կարծում եմ, դա ճիշտ է:
2009թ.-ից հետո առաջին անգամ «Յուվենթուսը» հնարավորություն է ստացել հանդես գալու ակումբային այդ մրցաշարի խմբային փուլում: Այն ժամանակ մենք չկարողացանք դուրս գալ փլեյ-օֆֆ»,- նշել է Բուֆոնը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին խաղում «ծեր սինյորան» Լոնդոնում ուժերը կչափի «Չելսիի» հետ, այնուհետև կհուրընկալի «Շախտյորին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա