Գ. Հարությունյան. Վերջին իրադարձությունները բարդացրել են բանակցային գործընթացը
Ադրբեջանցի մարդասպանի` Հունգարիայի կողմից Ադրբեջանին հանձնելը ու Իլհամ Ալիևի կողմից նրան ներում շնորհելը, բավականաչափ բարդացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը. նոր խնդիրներ են առաջացել, որոնք հարթելու ճանապարհներ պետք է գտնել: Ասուլիսում նման կարծիք հայտնեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքով, բանակցային գործընթացը պետք է պահպանվի, բայց պետք է ավելի հաշվի առնվեն եղած իրողությունները:
«Նոր իրողություններ են ստեղծվել նաև տարածաշրջանում, որոնք բարդացնում են իրավիճակը: Գոնե պահպանվի հրադարարը, ու գնալ առաջ, չնայած լուրջ բարդություններին»,- ասաց փորձագետը: Գ. Հարությունյանի կարծիքով, բանակցությունները շուտափույթ չեն վերսկսվի:
Նա նաև նշեց, որ վերջին իրադարձությունները պատերազմի վերսկսման հավանականությունը չեն ավելացել ու պատմությունը ցույց է տվել, որ մարդ կացնահարող, կամ նման տրամադրվածություն ունեցող հասարակությունը լավ պատերազմող հանրություն չէ: