Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում պաշտոնական միջոցառումներին
«Նախորդ օրը աշխարհի օլիմպիական չեմպիոն հայ շախմատիստների պատվին նախագահականում տեղի ունեցած պարգևատրման և Սերժ Սարգսյանի կողմից տրվելիք ընթրիքի արարողությանը ԲՀԿ-ից մասնակցել է միայն Ստեփան Մարգարյանը` այն դեպքում, երբ հրավեր էր ուղարկվել ԱԺ խմբակցությունների ղեկավարներին և ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին,- գրում է «Հրապարակը»:-Նույն օրը, երբ արդեն հայտնի էր, որ մեր օլիմպիականները վերադառնում են Հայաստան, ինչպես նաև 5-րդ գումարման աշնանային նստաշրջանի բացումն է, առավոտ կանուխ ՀԱՕԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը նստել է ինքնաթիռ և մասնավոր այցով մեկնել արտերկիր»: Թերթը հիշեցնում է, որ «մասնավոր», թե այլ «նպատակով» մեկնած քաղաքական գործիչը նախորդ տարի էլ չէր մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: