«Ռոյթերս». Հունգարիան գիտակցել է, թե մարդասպան Սաֆարովին արտահանձնելով ինչ ռիսկի է դիմում
Հունգարիան գիտակցել է, թե ադրբեջանցի մարդասպան Սաֆարովին արտահանձնելու վերաբերյալ իր որոշումը Հայաստանի կողմից դիվանագիտական բացասական ազդեցության կհանգեցնի: Այս մասին գրում է «Ռոյթերս» պարբերականը:
Պարբերականն անդրադարձել է Սաֆարովի գործի նախապատմությանը` սկսած 2004թ. Բուդապեշտում արձանագրված աննախադեպ մարդասպանությունից մինչև մեկ շաբաթ առաջ մարդասպանին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելն ու պարգևատրելը:
Հիշեցնենք, որ «origo.hu» պարբերականը երեկ հրապարակել էր, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նախորդ շաբաթ տեղի ունեցած իշխող կուսակցության դռնփակ ժողովի ժամանակ խոստովանել է, որ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու կարգադրությունն ինքն է տվել՝ գիտակցելով, որ Սաֆարովը ազատ կարձակվի վաղ, թե ուշ:
Օրբանն անդրադառնալով այս հրապարակմանը նշել է, որ «Այս հարցում ամբողջ կառավարության համաձայնություն է եղել: Յուրաքանչյուր նախարար ներկայացրել է իր տեսակետը, իսկ արդարադատության նախարարությունը և ԱԳՆ-ի դիվանագիտական հետևանքների մասին է տեղեկացրել: ԱԳՆ-ն կանխատեսել է, թե ինչ հետևանքների կարող էր դա հանգեցնել. «ոչինչ անկանխատեսելի տեղի չի ունեցել»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա