Բարձրաստիճան չինովնիկներից մեկը խնդրել է չհրապարակել Ռ. Հայրապետյանի հետ հարցազրույցի ձայնագրությունը
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի՝ «Նուվել դ՚Արմենի» պարբերականին տված հարցազրույցը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Հիշեցնենք, որ ի թիվս այլ հայտարարությունների, Հայրապետյանը Գագիկ Ծառուկյանին մեղադրել էր իր դեմ բողոքի ակցիաներ կազմակերպելու մեջ ու նրան հիշատակել մականունով՝ «Դոդի Գագո»։ Հետո այդ լուրը հերքվեց, բայց ոչ թե Հայրապետյանի, այլ ԲՀԿ-ականների կողմից։ Հայրապետյանն այս առնչությամբ շարունակում է լռություն պահպանել՝ անուղղակի հաստատելով իր խոսքերը»:
Թերթի տեղեկություններով՝ «անձամբ Հայրապետյանը չի հերքում այս ամենը, քանի որ նրան բացատրել են, որ այդ դեպքում պարբերականն իրավունք կստանա հրապարակել նաև ձայնագրությունը։ Եվ այդ զարգացումից խուսափում է ոչ միայն նա, այլև իշխանական բուրգի շատ ներկայացուցիչներ։ Նույն աղբյուրների համաձայն՝ բարձրաստիճան չինովնիկներից մեկը խնդրել է պարբերականի ղեկավարությանը՝ ոչ մի գնով չհրապարակել ձայնագրությունը, այլապես հետևանքները կարող են արյունալի լինել»: