Մոդրիչ. «Ինձ հաջողվեց հաղթահարել այս փորձությունը»
Մադրիդի «Ռեալի» նորեկ Լուկա Մոդրիչն ուրախ է, որ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 լիարժեք հանդիպում, ինչը կօգնի երկար խաղադադարից հետո ձեռք բերել լավ մարզավիճակ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Աստիճանաբար ինձ ավելի ու ավելի լավ եմ զգում: Իհարկե, դժվար էր մասնակցել 2 լիարժեք հանդիպման, այն էլ` 4 օրվա ընթացքում: Կարծում եմ` ինձ հաջողվեց հաղթահարել այս փորձությունը: Իսկ որ ամենակարևորն է, մեզ հաջողվեց այդ 2 խաղում 4 միավոր վաստակել: Սա այն է, ինչին սպասում էի: Հանձնարարությունը կատարված է»,- նշել է Մոդրիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա