Դավիթ Հարությունյանը կշարունակի ղեկավարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը
Նախօրեին ԱԺ-ում հաստատվել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը, որի ղեկավարը դարձյալ կլինի Դավիթ Հարությունյանը: Այս մասին Panorama.am-ին ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով ևս կշարունակի իր գործունեությունը հայկական պատվիրակությունում:
Բացի այս, պատվիրակությունում ներկայացված կլինեն ` ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը, ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանը: Փոխարինող կազմում են ԲՀԿ-ից Վահե Հովհաննիսյանը, ՀՀԿ-ից Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը և «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:
Ի դեպ, նշենք, թեև ԵԽԽՎ պատվիրակության կազմը հաստատվել է, սակայն ԱԺ միջանցքներում դեռ շարունակում են շրջել լուրեր, որ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը չի շարունակելու իր գործունեությունը դրա շրջանակում: Մասնավորապես, ՀՀԿ խմբակցությունում համաձայնություն կա առաջիկայում տիկին Նաղդալյանին փոխարինել երիտասարդ Նաիրա Կարապետյանով: