Հաջորդ տարի էլ առաջին դասարանցիները կմնան առանց խոստացված անվճար համակարգչի
«Ձեր կառավարության ներկայացրած ծրագրում կրթության-գիտության բաժնում կա մի դրույթ, որով յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտի պետք է տրամադրվի անվճար համակարգիչ: Ե՞րբ են տրվելու խոստացված համակարգիչները և, կարո՞ղ եք խոստանալ, որ 2012-13թթ-ի աշակերտները մինչև Ձեր կառավարության գործունեության ավարտը կստանան այդ համակարգիչները»: ԱԺ-Կառավարություն ավանդական հարցուպատասխանի ժամանակ այս հարցը հնչեցրեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ստանձնեց Ն.Փաշինյանին պատասխանելու գործառույթը, քանի որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հարգելի պատճառներով բացակայում է ասաց. «Երբ կառավարությունը ներկայացրեց իր ծրագիրը, դա, ինչպես հիշում եք, հինգ տարվա ծրագիր էր: Ասել է թե` դեռ ժամանակ կա կյանքի կոչելու այդ դրույթը;
Ծրագիրը ենթադրում է, որ տարեկան առնվազն հիսուն հազար համակարգիչ պետությունը պետք է ձեռք բերի և սկսել ենք բանակցել Intel-ի հետ, որը մասնագիտանում է կրթական ծրագրերում: Առայժմ 2013թ-ի բյուջեով այդ ծախսը նախատեսված չէ, բայց հինգ տարիների ընթացքում անպայման կհասնենք այդ դրույթի կյանքի կոչմանը»,- հավաստիացրեց վարչապետ Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան