Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը կդիմի Ադրբեջանի իր գործընկերոջը
Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը պատրաստվում է գրություն ուղարկել Ադրբեջանի իր գործընկերոջը և մյուս այլ ստեղծագործական միություների նախագահներին: Ադրբեջանահունգարական աղմկոտ գործարքից իր արժանապատվությունը վիրավորված համարող հայ մտավորականը լավատեսորեն կասկածում է, որ մեր թշնամու մտավորականությունը տոտալիտարիզմի զոհ է դառնում այսպիսի դեպքերում:
«Մտքովս անցավ նամակ գրել Ադրբեջանի իմ կոլեգային ու հարցնել ՝ ձեռքդ դիր խղճիդ ու ասա՝ ինչպիսի՞ ապրումներ ունեք իրականում, արդյո՞ք դուք պարծենում եք դրանով, իրապես դուք պարծենում եք, թե՞ ձեր ներսում ընդվզումը կա: Եթե ձեր ներսում որոշ չափով ընդվզում կա, ուրեմն ես շնորհակալություն կհայտնեմ Աստծուն, որ իմ հարևանն այդուամենայնիվ բարոյականություն ունի, իմ թշնամին բարոյականություն ունի: Ախր թշնամին էլ բախտի պես բան է, չէ՞»,- Panorama.am-ի հետ իր մտադրության մասին կիսվում է Ռոբերտ Ամիրխանյանը:
Կոմպոզիտորը կարծում է՝ մեր պատմական ախոյանի վերջին ամենաանպարկեշտ վարքի գնահատականը իրենցը չէ, դա աշխարհինն է, որը լուռ է, և որը անհամեստորեն կեղծ մարդասիրություն, կեղծ բարեպաշտություն է քարոզում:
«Հասկանում եմ , որ տոտալիտարիզմ կա այդ երկրի ներսում, և որ նրանք ստիպված են դրան գնալ. Ի՞նչ է նշանակում կացինը, ի՞նչ է նշանակում կացնահարողին հերոսացնել, քարի դարի մե՞ջ ենք ապրում, ինչ է: Տեսեք աշխարհն այսօր ինչ նվաճումների մեջ է, ինչ մակարդակների մրցակցության: Եվ այստեղ աշխարհի բարոյականության հարցը կա, և սա հենց այդ դեպքերից է
Գիտեմ, որ Ադրբեջանն այս հարցում մենակ չի , իսկ ու՞ր է մոտիկ հարևանների կարեկցանքը , ու՞ր է նրանց վերաբերմունքը ..կնշանակի նրանք համաձայն են այս ամենի հետ, նրանք բավարարվում են դիվանագիտական «մտահոգված ենք» տերմինով, և փաստացի չեն կիսում մեր ցավը»,- այսպես է եզրակացնում կոմպոզիտորը:
Իսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը խորհուրդ է տալիս Հայաստանի ներսի և դրսի ապրող հայերին միասնական լինել և այս թեման, այս ցավը մոռացության չմատնել: Մտավորականը բարձր է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ցուցաբերված բոլոր գործողությունները .«Դրանք շատ ադեկվատ էին և հայը իրեն պիտի պահի ճիշտ այնպես, ինչպես որ զգոն և աչալուրջ, իր գործողություններում կտրուկ գտնվեց հանրապետության նախագահը»:
«Հայեր, չքնեք» շարքի հեղ՝ Սյուզի Բադոյան
Նախորդող` Մտավորականները կոչ են անում հայ մարդուն. Չքնե՛ք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները