Հասարակություն 15:07 12/09/2012

ԼՂ խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով հնարավոր է համարել Հայաստանում հարցվածների 62%-ը, Ադրբեջանում՝ 52%-ը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ (ՀՌԿԿ) ծրագրի հայաստանյան կենտրոնի տնօրեն Հեղինե Մանասյանն այսօր ներկայացրեց 2011 թվականի աշնանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շուրջ 6000 տնային տնտեսություններում իրականացված Կովկասյան բարոմետրի` 2004 թվականից ի վեր միասնական մեթոդաբանությամբ միաժամանակ իրականացվող ամենամյա ընտրանքային հետազոտության որոշ արդյունքներ:

Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը բարձր գնահատեց ԵՊՀ-ում գործող ՀՌԿԿ-Հայաստանի նման ծրագրերի դերը, որոնք հավաքագրելով արժեքավոր տվյալներ, օգնում են բացահայտելու տարածաշրջանում և երկրում առկա զարգացումների հանրային ընկալումները:

2011թ. հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ հարավկովկասյան երկրներում հանրությանը շարունակել են առավել հուզել տնտեսական խնդիրները. Հայաստանում հարցվածները, որպես ամենակարևոր խնդիր, առավել հաճախ նշել են գործազրկությունը (44%` 2009թ. 32%-ի դիմաց) և աղքատությունը (16%` 2009թ. 12%-ի դիմաց): Ադրբեջանում հարցվածները գերակա են համարել տարածքային ամբողջականության (31%` 2010թ. 53%-ի դիմաց) և հետո միայն գործազրկության (28%) հիմնախնդիրները: Վրաստանում գործազրկությունը մատնանշել են պատասխանողների 55%-ը, իսկ տարածքային ամբողջականությունը` 12%-ը:

Հարավկովկասյան երկրներում ընդգծված են մնում միգրացիոն տրամադրությունները. հնարավորության դեպքում այլ վայրում մշտապես բնակվելու կմեկնեին 2011թ. Հայաստանում հարցվածների 25, ադրբեջանցիների` 16 և վրաստանցիների` 11%-ը: Ժամանակավորապես մեկնելու հնարավորությունը կօգտագործեին հայաստանցիների 57, ադրբեջանցիների` 47 և վրաստանցիների` 45%-ը:

2011թ. հարցաթերթում միայն Հայաստանում և Ադրբեջանում հղված հարցաշարով բացահայտվել է նաև հանրության կարծիքը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիների մասին: Այն հարցին, թե երբ կլուծվի ԼՂ խնդիրը, «երբեք» կամ «չգիտեմ» են պատասխանել Հայաստանում հարցվածների 62, իսկ Ադրբեջանում հարցվածների 44%-ը: Միաժամանակ, Հայաստանում հարցվածների 62%-ը շատ հնարավոր կամ ավելի շուտ հնարավոր է համարել խնդրի լուծումը խաղաղ ճանապարհով: Այդ կարծիքը կիսել են Ադրբեջանում հարցվածների 52%-ը, մինչդեռ 42%-ը հավանական են համարել խնդրի լուծումը պատերազմի միջոցով:

Տարածաշրջանում առկա սոցիալ-տնտեսական ու քաղաքական հիմնախնդիրների թնջուկի համատեքստում, թերևս դրական կարող է համարվել այն փաստը, որ կյանքից ընդհանուր բավարարվածության միջին մակարդակը Հայաստանում և Ադրբեջանում գնահատվել է հավասար` 5.1 բալ (10 բալանոց սանդղակով): Վրաստանում այն ավելի բարձր` 5.6 բալ է եղել: Հետաքրքիր է, որ երջանկության միջին մակարդակը Հայաստանում կազմել է 6.6 բալ, Ադրբեջանում` 6.1, իսկ Վրաստանում` 6.9 բալ: Հայաստանում երջանկության ամենացածր մակարդակը` 4.8 բալ, գրանցվել է ամուսնալուծվածների շրջանում:

ՀՌԿԿ-ն հետազոտական ռեսուրսների և ուսումնական կենտրոնների ցանց է` հիմնադրված 2003թ. Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մայրաքաղաքներում` Հարավային Կովկասում հասարակագիտական հետազոտություններն ու պետական քաղաքականության վերլուծությունը խթանելու նպատակով: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և տեղական համալսարանների համագործակցությամբ (Հայաստանի պարագայում` Երևանի պետական համալսարանի) գործող ծրագիրը առաջարկում է հետազոտությունների, դասընթացների և համագործակցության բազմաթիվ հնարավորություններ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:30
Զենք էին ուզում, թռուցիկ գտան
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Երեկ ձերբակալված անձի ավտոմեքենայի ապօրինի խուզարկությամբ հայտնաբերելով...
Աղբյուր` Panorama.am
23:21
Ալբերտի լուսանկարը պատահական չի հայտնվել ադրբեջանական թերթի առաջին էջին. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է. «Պարզ բացատրություն Ալբերտի լուսանկարը պատահական չի...
Աղբյուր` Panorama.am
23:11
Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ, հայեր չկան. Անի Բադալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» հայտնել է, որ այս պահին առկա տեղեկատվությամբ, Իսպանիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ,...
Աղբյուր` Panorama.am
23:05
Վարուժան Հոկտանյանը՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
Որքանով գիտեմ՝ Սրբուհի Գալյանն այդ կուսակցության անդամ չէ, բայց եթե հավատանք իրեն (Արայիկ Հարությունյանին- հեղ․ ), ապա հոգով կուսակցության հետ...
Աղբյուր` Panorama.am
22:21
COP-29-ը Նիկոլի նվերն է Բաքվին, Արտակ Զաքարյան
  ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բաքվում անցկացվելիք COP-29 համաժողովը և Հայաստանի լռությունը...
Աղբյուր` Panorama.am
22:12
Իսրայելը Իրանի վրա հարձակվելու համար բացի Իրաքից օգտագործել է նաև այլ երկրների օդային տարածքներ
«Բացի Իրաքի օդային տարածքից, Սիոնիստական ռեժիմը շաբաթ օրը Իրանի վրա հարձակվելիս օգտագործել է նաև այլ երկրների երկինքը»,- Irna...
Աղբյուր` Panorama.am
21:37
Մահվան ելքով վրաերթ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց
 ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի...
Աղբյուր` Panorama.am
21:23
Քաղաքական լուծումներ կան, մեկն է՝ հեռացնել այս մարդկանց. Բագրատ Սրբազան
«Ես վերջին 4 տարվա ընթացքում միշտ ասել եմ, որ այս աղետը բերողներին ոչ թե պետք է հեռացնել, կամ հեռացնելու գաղափարախոսությունը դնել, այլ...
Աղբյուր` Panorama.am
20:46
Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից
Եվրահանձնաժողովը հրաժարվում է Վրաստանի հետ բանակցություններից։ Վրաստանը պետք է փոխի քաղաքական կուրսը, որպեսզի Եվրամիությունը բանակցություններ...
Աղբյուր` Panorama.am
20:31
Իսպանիայում ջրհեղեղւ հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի
Իսպանիայի արևելքում և հարավում տեղի ունեցած հզոր ջրհեղեղները հանգեցրել են զոհերի և ավերածությունների։ Euronews-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է...
Աղբյուր` Panorama.am
20:19
Ափսոսանք ենք հայտնում Իսպանիայում ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել  Իսպանիայում տեղի ունեցած աղետի կապակցությամբ․ «Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
ԱԱ․ Արման Անդրեասյանը պարտվեց քառորդ եզրափակիչում
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության 70 կգ քաշայինների քառորդ...
Աղբյուր` Panorama.am
19:55
Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում...
Աղբյուր` Panorama.am
19:43
Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը Մինչ մենք բոլորս զբաղված...
Աղբյուր` Panorama.am
19:29
Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել հորդառատ անձրևների և ջրհեղեղների զոհերի կապակցությամբ․ զոհվել է առնվազն 72 մարդ,...
Աղբյուր` Panorama.am
19:17
Դպրոցներում անվտանգության ստանդարտների սահմանումը՝ առաջնային խնդիր
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների պատասխանատուների, Կրթության...
Աղբյուր` Panorama.am
19:00
Վրաստանի իշխանությունների քաղաքականությունը համեմատելի է Հայաստանի 2000-ականների վարածի հետ. Սերգեյ Մինասյանը
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրություններից անմիջապես հետո ԵՄ-ից և ԱՄՆ-ից տարբեր արձագանքներ եղան։ Դիտորդական առաքելություններից...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է արվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա․ Օլիվիե Դըկոտինյի
 Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, որը պետք է տեղի ունենա Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ինտերը նոր կետ է ավելացրել Մխիթարյանի պայմանագրում
Իտալական «Ինտերը» նոր կետ է ավելացրել թիմի մի շարք ֆուտբոլիստների գործող պայմանագրերում։ Արմսպորտի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
18:36
Կարողա՞ Հյուսիսային Կորեայում ենք ապրում ես տեղյակ չեմ․ Գորիսի համայնքապետ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյո՞ք չկալանավորվելու համար ինչ-որ գործարք  է եղել, որևէ  գույք...
Աղբյուր` Panorama.am
18:20
ԿՈՊ17-ի անցկացումը Հայաստանում կլինի հիանալի հնարավորություն՝ առաջ մղելու բազմակողմ ջանքերը գլոբալ կենսաբազմազանության պաշտպանության համար․ Խաչատուրյան
Կոլումբիա աշխատանքային այցի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը Կալի քաղաքում մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի
 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադառնալով հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած ընտրություններին և հետընտրական գործընթացներին...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սպանության դեպքերը նվազել են 14,5 %-ով. ՆԳՆ
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են «2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է սպանության 55 դեպք։ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
17:50
Համացանցում տարածվել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրթիռակոծված շենքի լուսանկարը
Համացանցում հայտնվել է Կիևում գիշերային պայթյուններից հետո վնասված Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի շենքի լուսանկարը։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:40
Միջոցառում ՝ նվիրված «Սասունցի Դավիթ» արձանի տեղադրման 65-րդ ամյակին
Այս տարի լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը:  Տարին...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հրդեհ՝ Երևան քաղաքի Մանանդյան փողոցում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մանանդյան փողոցի թիվ 16 շենքի...
Աղբյուր` Panorama.am
17:30
Որոնք են կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները. ներկայացնում է մասնագետը
Կրծքագեղձի քաղցկեղը չարորակ ուռուցք է, որը սկսվում է կրծքագեղձի բջիջներում: Ուռուցքաբանության գծով ԱՆ խորհրդատու Հայկուհի Գեոկչյանը...
Աղբյուր` Panorama.am
17:20
Ո՞վ է վերապատրաստելու մանկապարտեզների տնօրեններին
ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չինաստանը հաստատել է իր մասնակցությունը Եվրասիական կինոակադեմիայի ստեղծմանը
Չինաստանը հաստատել է իր մասնակցությունը Կինեմատոգրաֆիական արվեստների Եվրասիական կինոակադեմիայի ստեղծմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերային շրջանառության դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 300 միլիոն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար
13:44 30/10/2024

Քյարամյանն ափսոսանք է հայտնում ԱԺ-ում իր և Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպի համար

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}