Բակո Սահակյան. Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը Երևանի կոնյակի գործարանի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Երևանի կոնյակի գործարանի («Արարատ» ապրանքանիշի) Եվրոպայի և ԱՊՀ երկրների մենեջերներին՝ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են գործարանի կողմից մեր հանրապետությունում իրականացված աշխատանքներին և հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը կարևորել է Երևանի կոնյակի գործարանի դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում՝ հավելելով, որ Արցախը շահագրգռված է էլ ավելի խորացնել ու ընդլայնել համագործակցությունը գործարանի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են