Հայազգի օլիմպիական չեմպիոնն այցելեց Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Ծագումով Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղից Արսեն Գալստյանը, ով Լոնդոնյան օլիմպիադայի ոսկե մեդալակիր է Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմից, գտնվում է Հայաստանում:
Այսօր առավոտյան Արսեն Գալստյանն այցելեց Ծիծեռնակաբերդ , Ծաղկեպսակ դրեց Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թ. իրականացրած Ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:
Ծիծեռնակաբերդում էին նաև Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանը, ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի անդամներ և Արսենի մարզիչ Ատրյուշա Կասեմյանը, որը ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի պատվավոր անդամ է և ՌԴ Ձյուդոյի ֆեդերացիայի վաստակավոր մարզիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում