Ֆլեշի Բարսեղը մեկնել է Արցախ՝ իր ուզած կադրերին «նշանակելու»
«Չորրորդ ինքնիշխանության» աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում խիստ ակտիվացած գործարար Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, երեկ մեկնել է Արցախ` շատ կոնկրետ նպատակներով ու ծրագրերով:
«Վերջինս ՀՀ ներքին գործերը ի մի բերելուց ու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա «թևերը» փռելուց հետո անցել է Արցախում իր ուզած կադրերին «նշանակելու» գործին, ինչի շուրջ Ֆլեշի Բարսեղը նախնական պայմանավորվածություն է ունեցել ԼՂՀ իշխանությունների հետ: Նույն լուրերի համաձայն, Ֆլեշի Բարսեղը արցախցի իր կադրերին հատկապես փորձել է հաստատել Արցախի հարկային, բանկային ու կրթական ոլորտներում, որոնց մի զգալի մասը շատ շուտով կանցնեն լուրջ պաշտոնների»,-գրել է թերթը: