ԵՄ զեկույցում քննադատվում է Թուրքիայի մամուլի անազատությունը
Եվրամիությունը պատրաստել է Թուրքիայի մասին զեկույց, որն արդեն քննարկվում է Բրյուսելում: CNNTurk լրատվականի տեղեկացմամբ` թուրքերին բավականաչափ մտահոգել է զեկույցի բովանդակությունը: Աղբյուրի համաձայն` մտահոգիչ է հատկապես Թուրքիայում խոսքի ազատության վերաբերող Եվրամիության գնահատականը:
Զեկույցի այդ հատվածում մասնավորապես ասված է. «Թուրքիայում միանշանակ պետք է անվտանգության երաշխիքի տակ առնել խոսքի և մամուլի ազատությունը, քաղաքացիական հասարակության շարժումը: Դա ժողովրդավարության առաջին պայմանն է: Կառավարության հասցեին արված քննադատությունները պետք է ընդունվեն»:
Նաև նշվում է, որ Թուրքիայի քրեական օրենսգիրքը չի համապատասխանում Եվրամիության չափորոշիչներին և դատաիրավական համակարգի բարեփոխումների փաթեթը անբավարար է, իսկ բանտերում շարունակվում են կալանավորված մնալ լրագրողներ: