«Հարսնաքար»-ի գործով դատական նիստն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 24-ը
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի ունեցած «Հարսնաքար»-ի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 24-ը 15:00-ն: Նիստն հետաձգվեց, քանի որ ամբաստանյալներից Արման Խաչատրյանը պաշտպան չուներ: Դատավորի որոշմամբ, նրան ժամանակ տրամադրվեց` որևէ պաշտպան ներգրավելու համար:
Փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդ նիստերին իրենք կներկայացնեն միջնորդություններ, սակայն գաղտնիությունից ելնելով, չցանկացավ դրանց մասին այժմ խոսել:
Նշենք, որ դատական նիստին ներկա էին Լարիսա Ալավերդյանը, Գարեգին Չուքասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը:
Նախորդիվ` «Հարսնաքար»-ի գործ. Փաստաբանները բոյկոտել են նիստը, բացարկը մերժվեց
Դրսում ցույց է, ներսում` իրարանցում. «Հարսնաքար»-ի գործը մեկնարկեց
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին