Գ. Ծառուկյանը նախագահի հանձնարարությա՞մբ է գործուղման մեկնել
«Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, գործուղման է մեկնել, բայց թե ուր և ինչու, հայտնի չէ,- գրում է «Հայկական ժամանակը»:- Բանն այն է, որ մեկ օր առաջ ԱԽ անդամներից, ըստ այդ հաղորդագրության, նիստին մասնակցել են բոլորը, բացի երկու Գագիկներից` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյան և ՍԴ նախագահ Հարությունյան: Նիստի սկզբում Ս. Սարգսյանն ասել է. «Ցանկանում եմ նշել նաև, որ ԱԽ այն անդամները, ովքեր այսօր ներկա չեն նիստին, գտնվում են գործուղման մեջ: Սա ասում եմ նրա համար, որպեսզի վաղվանից կամ այսօր երեկոյից սկսած` ավելորդ շահարկումներ չլինեն»:
Թերթը մեկնաբանում է. «Ակնհայտ է, որ նա ցանկացել է պարզաբանել հատկապես Ծառուկյանի բացակայությունը, քանի որ «շահարկումները» եղել էին ԱԽ նախորդ նիստին նրա չմասնակցելուց հետո»: ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը երեկ հրաժարվել է պատասխանել թերթի հարցին, թե իր առաջնորդը ուր և ինչ նպատակով է մեկնել: