Նոր «iPhone 5»-ի առանձնահատկությունները (տեսանյութ)
Նախօրեին Սան Ֆրանցիսկո քաղաքում կայացել է «Apple» ընկերության նոր «iPhone 5» սմարթֆոնի երկար սպասված շնորհանդեսը: Այս մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաընկերությունը:
«Apple» ընկերության փոխնախագահ Ֆիլ Շիլլերի խոսքերով, «iPhone 5»-ն ամբողջապես պատրաստված է ապակուց և ալյումինից: Սմարթֆոնի առանձնահատկությունների շարքում նշվում է, թե այն 20% ավելի թեթև է նախորդ «iPhone 4S» մոդելից, կշռում է 112 գրամ իսկ հաստությունը կրճատվել է 7,6 մմ-ով:
Հեռախոսի էկրանն ունի 4 դույմ տրամագիծ, իսկ պիքսելների խտությունը կազմում 326 կետ՝ մեկ դույմում: «iPhone 5»-ն աշխատում է A6 պրոցեսորով, որն իր ֆունկցիոնալ հզորությամբ կրկնակի գերազանցում է «iPhone 4S» մոդելի պրոցեսորին:
Արտադրողներն հավաստիացրել են, թե նոր սմարթֆոնը կարող է առանց լիցքավորման աշխատել 225 ժամ շարունակ, իսկ խոսակցության ռեժիմով՝ 8 ժամ:
«iPhone 5»-ն համալրված է 5 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկով, որի խցիկը պատրաստված է սապֆիրի ապակուց, ինչն ավելացրել է սարքի լուսանկարչական որակները, ընդգրկելով տեսարանային պատկերներ, ինչպես նաև անհամեմատ որակյալ ձայնագրություններ կատարելու հնարավորություններ:
Նոր սմարթֆոնի սկզբունքային նորարարություններից է iOS 6 օպերացիոն համակարգի ներմուծումը, որն հասանելի կլինի ոչ միայն նոր հեռախոսի, այլև մի շարք սարքերի համար: Համարյա բոլոր հավելվածներում ինտեգրվելու է Ֆեյսբուք սոցիալական ցանցը: Օրինակ նշվում է, թե «App Store» հավելավում հնարավոր կլինի «հավանել» կամ «խորհուրդ տալ» այս կամ այն հավելվածը:
Նոր օպերացիոն համակարգը հնարավորություն կընձեռի տեսագրությունները սինխրոնացնել մի քանի սարքերի միջև: Այսպես, օրինակ «iPhone 5»-ով տեսանյութի դիտումը կարող է ընդհատվի ու նույն տեղից շարունակվի «MacBook» կամ «iPad» սարքերով:
Նոր հեռախոսը հագեցած է նաև նոր քարտեզներով: «Google Maps»-ը փոխարինվել է ընկերության սեփական արտադրության փողոցների եռաչափ լուսանկարներով:
Նոր iPhone-ի արժեքը օպերատորական ծառայությունների հետ միասին կազմում է $199՝ 16 գիկաբայթ հիշողությամմ քարտով հեռախոսի դեպքում և $299 ու $399 համախպատասխանավար 32 գբ և 64 գբ դեպքում:
Նոր մոդելը Միացյալ Նահանգներում, ու ևս 21 երկրներում վաճառքի է հանվելու սեպտեմբերի 21-ից: