ԱԳՆ հյուպատոսության վարչության պետին կալանավորեցին
ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը կալանավորված է: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, կաշառք ստանալու կասկածանքով, սույն թվականի սեպտեմբերի 9-ին, ձերբակալվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը:
ԱԱԾ-ից մանրամասնել էին, որ վերջինս, «Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական ստանալու կարգ»-ի պահանջների խախտմամբ, արտերկրում գտնվող քաղաքացիներից, բացի օրենքով նախատեսված պետտուրքի գումարից, միջնորդների միջոցով, որպես կաշառք պահանջել և ստացել է հավելյալ գումարներ: ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, ըոտ որոնց այս գործի շրջանակում ձերբակալվել են նաև ԱԳՆ այլ աշխատակիցներ, Ա. Բաղրամյանն ասաց, որ ինքը նման տեղեկություններ չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին