Առողջապահական գործակալության պետի պաշտոնում ժամանակավորապես կլինի Սարո Ծատուրյանը
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի սեպտեմբերի 12-ի հրամանով ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ժամկետային աշխատանքային պայմանագիր է կնքվել տնտեսագետ, առողջապահության ֆինանսավորման մասնագետ և կազմակերպիչ Սարո Ծատուրյանի հետ` մինչև քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթ հայտարարելը։
Նշենք, որ մի քանի օր առաջ մամուլում հրապարկում եղավ, որ գործակալության պետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն հենց Ս. Ծատուրյանն է: «Հրապարակ» օրաթերթը հիշեցրել է, որ նա «Դիագնոստիկ կենտրոնի» տնօրեն է, նաև` առողջապահության նախկին նախարար (1998-2000 թթ.) Հայկ Նիկողոսյանի կնոջ եղբայրն է:
Սարո Ծատուրյանը 1989թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը: 1992թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: 1993թ-ին ավարտել է Բոստոնի համալսարանի (ԱՄՆ) հանրային առողջապահության դպրոցի «Առողջապահության ֆինանսավորումը զարգացող երկրներում» հատուկ դասընթացը, նույն թվականին Հարավային Կալիֆորնիայի համալսարանում անցել է վերապատրաստում «Միջկառավարական հարաբերություններ և պետական ֆինանսական կառավարում» թեմայով:
Ունի աշխատանքային հարուստ փորձ։
Հիշեցնենք, որ ավելի քան 10 տարի գործակալությունը ղեկավարած Արա Տեր-Գրիգորյանն աշխատանքից ազատվեց օգոստոսի վերջին` սեփական դիմումի համաձայն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա