Անդերս Ֆոգ Ռասմուսեն. Այդ սարսափելի հանցագործությունը չպետք է փառաբանվի (տեսանյութ)
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կրկին անդրադարձել է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման հարցին:
«Եվրանյուզ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում, լրագրողը գլխավոր քարտուղարից հերաքրքրվել է, թե Հայաստան կատարած այցի ժամանակ, տեսնելով ընդդեմ ՆԱՏՕ-ի բողոքի ցույցերը, արդյոք Ռասմուսենը պատասխանատվության իր չափաբաժինը չի զգացել Բուդապեշտում սպանված հայ զինծառայողի համար, հաշվի առնելով, որ այն տեղի էր ունեցել դաշինքի ծրագրի շրջանակներում:
Ռասմուսենն ասել է. «Դա շատ ողբերգական դեպք էր: Սակայն նշեմ, որ ես այնտեղ ՆԱՏՕ-ին ուղղված ցույցերի ականատես չեմ եղել: Հանդիպել եմ միայն երիտասարդ ցուցարների, ովքեր դեմ էին Սաֆարովին ազատ արձակելու ադրբեջանական որոշմանը: Այդ սարսափելի հանցագործությունը չպետք է փառաբանվի: Ես խորապես մտահոգ եմ, որ այդ սպային ներելու Ադրբեջանի որոշումը խարխլում է վստահությունը ու բոլորովին չի խթանում տարծաշրջանում խաղաղության, համագործակցության և մերձեցման կայացմանը», - ասել է Ռասմուսենը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան