Տ. Ուրիխանյան. «Դա չի նշանակում, որ ունենք որոշում, և դա չի նշանակում, որ չունենք որոշում…»
ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, պատասխանելով «168 ժամի» թղթակցի հարցերին`արդյո՞ք առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ասել է. «Այսպես, ինչպես վերջին շրջանում անընդմեջ խոսվել է նախագահական ընտրությունների մասին, մենք որևէ նոր բան չենք ասելու: Եվ կասենք այն պահին, երբ կգտնենք նպատակահարմար: Եվ հատուկ ավելացնեմ, որ դա չի նշանակում, որ մենք ունենք որոշում, և դա չի նշանակում, որ մենք չունենք որոշում, և դա չի նշանակում, թե մենք քննարկում ենք այդ հարցը: Դա նշանակում է, որ ռազմավարական և մարտավարական նպատակահարմարությամբ, մենք հիմա չենք ուզում խոսել այդ մասին»: Իսկ հարցին, թե ե՞րբ կներկայացվի այդ որոշումը, Տ. Ուրիխանյանը պատասխանել է. «Այն պատեհ պահին, երբ մենք կգտնենք նպատակահարմար»: