Հրայր Թովմասյանը Հունգարիայի իր պաշտոնակցից պատասխան չի ստացել
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հունգարիայի հանրային կառավարման և արդարադատության նախարար Թիբոր Նավրաչիչից պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո Հ.Թովմասյանը նամակ էր գրել Հունգարիայի իր պաշտոնակցին՝ հայտնելով իր վրդովմունքն ու հիասթափությունը մարդասպանություն գործած անձին՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան փոխանցելու կապակցությամբ:
«Ես, որպես կոլեգա, Ձեր փոխարեն հրաժարական կտայի: Սակայն Ձեր հրաժարականի դեպքում, անգամ, Գուրգեն Մարգարյանի ընտանիքը, հայ ժողովուրդը և ողջ առաջադեմ մարդկությունը Ձեզ հիշելու են որպես մարդասպանին «արդարացնող» մարդու»,- ասված էր բաց նամակում:
Հրայր Թովմասյանը նշեց, որ իր նամակը հռետորական էր: «Բաց նամակի էությունը հենց դրանում է կայանում»,- ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում