Ա. Բաղդասարյան. Հայաստանը պատրաստ է ՀԱՊԿ զորավարժություններին
Հայաստանը պատրաստ է սեպտեմբերի 15-ին ՀՀ-ում մեկնարկելիք ՀԱՊԿ «Փոխհամագործակցություն-2012» կոլեկտիվ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները բարձր մակարդակով անցկացնել: Ասուլիսում այս մասին ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում սեպտեմբերի 15-19-ը անցկացվելու են ՀԱՊԿ «Փոխհամագործակցություն-2012» կոլեկտիվ արագ արձագանքման ուժերի զորավարժությունները, որին, Ա. Բաղդասարյանի տեղեկացմամբ, մասնակցելու են 1700 զինծառայողներ ՀԱՊԿ անդամ բոլոր պետություններից: Մասնակցելու են ՊՆ, ԱԱԾ, ոստիկանության, ԱԻՆ ստորաբաժանումները, նշված բոլոր երկրներից:
«Առաջիկա զորավարժությունները կարևոր քաղաքական, կիրառական նշանակություն ունեն: Զորավարժությունները մեր երկրի համար էլ ունեն կարևոր նշանակության»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Նա ասաց, որ սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած ԱԱԽ նիստում որոշում է ընդունվել ԱԱԽ և ՊՆ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել` զորավարժությունների ընթացքը վերլուծելու, հատուկ գործողությունների ծրագիր մշակելու համար` հետագայում, հարկ եղած դեպքում, մեր պետական կառավարման մարմիններում անհրաժեշտ բարեփոխումներ իրականացել համար: