Եվրոպային խստության բացակայության մեջ չես մեղադրի

Հեղինակ` Արմեն Մինասյան

Նախօրեին Եվրոպական խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց «Սաֆարովի դեպքի վերաբերյալ» բանաձևը, որտեղ առկա պնդումներից դատելով` կարելի է եզրակացնել, որ այս անգամ Եվրոպան խուսափել է ավելորդ քաղաքական կոռեկտությունից ու որոշել է իրերն իրենց անուններով կոչել:

Իհարկե, գործածված բառապաշարն իր սրությամբ զիջում է մեր Ազատության հրապարակում հնչող ելույթներին ու մամուլի հրապարակումներին, բայց, եթե հաշվի առնենք մշակութային ու ոճական տարբերությունները, ապա կարելի է վստահաբար ասել, որ Եվրոպական խորհրդարանը հնարավորինս խիստ և կոշտ վերաբերմունք է դրել ընդունված բանաձևի մեջ:

Անդրադառնալով բանաձևի տեքստին` անհնար է չնկատել, որ կոնկրետ փաստը, իրողությունը, որ բանաձևի ընդունման պատճառ է դարձել, խստորեն դատապարտման է արժանանում.

«Եվրոպական խորհրդարանաը դատապարտում է Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովին` ԵՄ անդամ պետության դատարանի կողմից դատապարտված մարդասպանին ներում շնորհելու որոշումը: Այդ որոշումը համարում է քայլ, որը կարող է նպաստել երկու երկրների միջև լարվածության աճին և որը սրում է անարդարության զգացումը ու խորացնում է երկու երկրների միջև անջրպետը, և էլ ավելի մտահոգված է, որ այս գործողությունը վտանգում է համապատասխան հասարակություններում խաղաղ հաշտեցման բոլոր գործընթացները և կարող է խարխլել տարածաշրջանում միջմարդկային խաղաղ շփումների հնարավոր ապագա զարգացումը: …Դատապարտում է Ադրբեջանում Ռ. Սաֆարովին որպես հերոս ընդունելը և նրան մայորի կոչում և ժամանելուն պես նախորդ 8 տարիների աշխատավարձ տալու որոշումները, և մտահգոված է այն հանգամանքով, թե ինչպիսի օրինակ է լինելու սա ապագա սերունդների համար, և նաև այն բանով, թե ինչպիսի խրախուսման և ընդունելության նա արժանացավ Ադրբեջանի պետության կողմից»:

Համաձայնեք, որ կոշտ վերաբերմունք արտահայտելու համար Եվրոպական խորհրդարանն ավելին չէր կարող գրել, քան արարքը կամ որոշումը դատապարտելն է: Միջազգային հարաբերություններում առավել կոշտ վերաբերմունքը «չարիքի առանցքի երկիր» բնորոշումն է, որը, բնականաբար, խորհրդարանական փաստաթղթերի լեքսիկայից չէ:

Բանաձևի առանձին ձևակերպումներն ու դրույթները մեկնաբանելու գործը թողնելով մասնագետներին` ընդամենն անդրադառնանք բանաձևի ոգուն: Տեքստի քվինտէսենցիան ցույց է տալիս, որ Եվրոպան անհանգստացած է երկու կարևոր հանգամանքից.

Ա/ Ադրբեջանը լինելով ԵԽ անդամ, ՄԱԿ անդամ և ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ, ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից, և ստանձնած լինելով դրանց շրջանակներում ընդունված փաստաթղթերում առկա արժեքները պահպանելու պարտավորություններ (սա ուղղակի արձանագրված է ԵԽ բանաձևում), թքած ունի այդ արժեքների անկյունաքար համարվող երկու կարևորագույն` մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության սկզբունքների վրա:

Բ/ Ադրբեջանի գործողությունները միտված են տարածաշրջանային լարվածության ուժգնացմանը և սպառնում են անվտանգությանն ու կայունությանը, վտանգում են խաղաղ գործընթացի հանգուցալուծումն ու երկու հասարակությունների միջև երկխոսությունը:
Սրանք են հիմնական իրողությունները, որ արտահայտված ու արձանագրված են Եվրախորհրդարանի բանաձևում: Իհարկե, հարակից օգուտների մասին էլ պետք չէ մոռանալ (օրինակ` փաստաթղթում գրավոր արձանագրվել է, որ Ադրբեջանը միջպետական մակարդակով սուտ խոստումներ ու կեղծ երաշխիքներ է տալիս), բայց գլխավորը սա է` Ադրբեջանում գործող ռեժիմը թքած ունի համամարդկային արժեքների և երկու կարևորագույն սկբունքների վրա, այդ ռեժիմը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Փաստաթղթի քաղաքական արժեքն այսքանով չի սահմանափակվում: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ բանաձևում արտացոլված վերաբերմունքն, ըստ էության, դուրս է զուտ խորհրդարանական հարթությունից և ներկայացնում է Եվրոպայի, ավելին` քաղաքակիրթ մարդկության միասնական մոտեցումը: Պատահական չէ, որ Եվրախորհրդարանում ընդգրկված քաղաքական հիմնական ֆրակցիաները դիրքավորվում էին որպես նախաձեռնող, բանաձևն առաջ մղող:

Պատճառն այն է, որ սա ոչ թե քաղաքական կողմնորոշումների, այլ արժեքային կողմնորոշումների հարց էր: Ու ամենևին էլ պատահական չէր, որ Ադրբեջանի բավականին ստվար «սարատնիկների» բանակը նախօրեին կայացած քննարկումներում այդպես էլ ոչ մի ձայն չհանեց (ընդունեք, որ շատ ծիծաղելի կլիներ, եթե Ստրասբուրգում «նավթալոբբիստներից» որևէ մեկը սկսեր պարզաբանել, որ հային սպանելը հերոսություն է):

Եթե ամփոփենք, ապա պետք է ասել, որ բանաձևը կոշտ է, խտացված կերպով արտացոլում է ողջ քաղաքակիրթ հանրության վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, որն այս կամ այն կերպ հնչեց ամենատարբեր պաշտոնյաների ու գործիչների կողմից: Բայց սա վերջին կանգառը չէ:

Չթերագնահատելով այս արդյունքին հասնելու համար հայ դիվանագետների կատարած աշխատանքը (ի վերջո Քեթրին Էշթոի սեպտեմբերի 1-ին արած հայտարարության և սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի մեջ հսկայական անջրպետ կա, որն անհնար էր հաղթահարել առանց պաշտոնական Երևանի ինտենսիվ աշխատանքի)` պետք է այնուհանդերձ նշել, որ հիմնական անելիքն առջևում է:

Առկա փաստաթուղթն ընդամենը հենարան է տալիս` հիմք, բազիս: Իսկ թե ինչ տեսք կունենա վերնաշենքը, կախված է նաև մեզանից` որքան տարբեր կլինեն մեր պետությունն ու հասարակությունն իր հարևանից, և որքանով կկարողանան այդ տարբերությունն ի ցույց դնել: Համենայնդեպս առաջին քայլը հուսադրող է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}