Փորձագետ. Ընդունված բանաձևին պետք է համապատասխան քայլեր հետևեն
«Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևն իհարկե ողջունելի է, սակայն դրան պետք է հետևեն նաև համապատասխան քայլեր: Ադրբեջանի նկատմամբ պետք է անընդհատ ճնշումներ գործադրել, այլապես ոչ մի հայտարարություն կամ բանաձև Ադրբեջանի նկատմամբ, ցանկալի ազդեցություն չեն ունենա»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպիսի՞ նշանակություն կունենա Եվրախորհրդարանի կողմից Սաֆարովի դեպքի վերաբերյալ ընդունված բանաձևը, ասաց փորձագետ Էդգար Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, քաղաքական զարգացումները ցույց են տվել, որ Ադրբեջանը որպես կանոն հետ է կանգնում պայմանավորվածություններից, չի հարգում միջազգային իրավունքի նորմերը և ակնկալել, որ այս բանաձևից հետո Ադրբեջանը կտրուկ անցում կկատարի և մուտք կգործի կառուցողական դաշտ, միամտություն կլինի:
Փորձագետի խոսքերով, բանաձևի ընդունումն Ադրբեջանի քայլերի նկատմամբ իրականացված կանխարգելիչ քայլերի մի մասն է կազմում, սակայն առանց հետևողական ջանքերի, դա կկորցնի իր արժեքը:
Հարցին, թե այս բանաձևին ի՞նչ քայլեր պետք է հետևեն, Է. Հովհաննիսյանն ասաց. «Միջազգային հանրությունը պետք է ապահովի Ռամիլ Սաֆարովի նկատմամբ ընդունված դատավճռի իրականացումը, ՄԱԿ-ը պետք է սառեցնի Ադրբեջանի՝ ԱԽ-ում ոչ մշտական անդամի կարգավիճակը, իսկ Արցախը պետք է հետ վերադառնա բանակցային սեղան»:
Ընդհանուր առմամբ, դրական գնահատելով բանաձևi տեքստը, փորձագետը միաժամանակ նշեց, որ նմանօրինակ բանաձևերում հաճախ նկատվում են նաև ընդհանրացված քննադատություններ, ինչն անթույլատրելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա